480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավոր է՝ դադարեցվի Հայաստանի անդամակցությունը Միջազգային աստղագիտական միությանը
17:35
10 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային աստղագիտական միությունում (ՄԱՄ) Հայաստանի անդամակցությունը կարող է դադարեցվել անդամավճարներ կատարելու անհնարինության պատճառով, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ անդամավճարը կապված չէ հսկա ֆինանասկան ծախսերի հետ, սակայն աստղադիտարանը շատ քիչ պետական ֆինանսավորում է ստանում՝ անդամավճարներ կատարելու համար:

«Դադարելով լինել Միջազգային աստղագիտական միության անդամ՝ Հայաստանը շատ բան կկորցնի: Այս կազմակերպությանն անդամակցելը մեզ շատ բան է տալիս և միջազգային հեղինակության, և միջազգային կապերի ու օգնության, այդ թվում նաև ֆինանսական տեսակետից», - ասաց Հարությունյանը:

Աստղադիտարանի տնօրենն ընդգծեց, որ ՄԱՄ-ում փոքր պետությունները քիչ անդամավճար են մուծում՝ նման կերպ շատ ավելին շահելով, քան խոշոր և զարգացած երկրները:

Նրա խոսքերով, պետական ֆինանսավորման խնդիրը սպառնում է կորցնել հսկա գիտական ներուժն ու Հայաստանում խորհրդային ժամանակաշրջանում աստղագիտության ոլորտում ձևավորված ավանդույթները:

Այս համատեքստում Հարությունյանը տեղեկացրեց, որ հիմնականում նոր սարքավորումները ձեռք են բերվում միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհային միջոցներով և շատ հազվադեպ՝ մասնավոր հատվածի ֆինանսավորման հաշվին:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։

Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: