486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամը երդվել է երկրի խորհրդարանում
14:42
10 Հուլիսի 2009

ՀՀ Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Մանուկ Թոփուզյանը ուրբաթ երդվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Ստանձնելով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ Թոփուզյանը երդվել է ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկողմնակալ և հավատարիմ Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Մանուկ Թոփուզյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, մեկ այլ հրամանագրով Թոփուզյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ:

Մանուկ Թոփուզյանը ծնվել է 1949 թ.-ի մարտի 5-ին, Երևանում: 1973թ.ին  գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1977-1987թթ. Երևանի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում աշխատել է ավագ իրավախորհրդատու, 1987-1991թթ.՝ ՀՀ պետական արբիտրաժում, որպես պետական արբիտր, կոլեգիայի անդամ:

1991թ. նոյեմբերի 1-ից մինչև 2000թ. եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2000թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Միաժամանակ հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Թոփուզյանը պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ»,ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ֆ. Նանսենի ոսկյա մեդալով: Հրետանու պահեստազորի սպա է: Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։