487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ նոր բանաձևը օբյեկտիվ է արտացոլում իրավիճակը Հայաստանում. Օմբուդսմեն
13:58
10 Հուլիսի 2009

ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ նոր բանաձևը բավականին օբյեկտիվ փաստաթուղթ է, քանի որ ընդհանուր առմամբ ճիշտ է արտացոլում իրավիճակը հանրապետությունում, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Փաստաթուղթը փաստում է, որ չլուծված խնդիրները Հայաստանում ավելի շատ են, քան լուծվածները: Երկրում առաջվա պես չկա կառուցողական ներքաղաքական երկխոսություն, տիրում է անհանդուրժողականության մթնոլորտ»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:    

Մեկնաբանելով «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի արարքը, ով թույլ է տվել ադրբեջանցի և թուրք պատվիրակներին ԵԽԽՎ-ում ստորագրել իր առաջարկների տակ, Օմբուդսմենն ասաց, որ նման քայլն, ավելի շուտ, գալիս է նրա անփորձությունից:      

«Հասարակության արձագանքը այս միջադեպին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր հասարակությունում ծայրահեղականությունների և անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում: Հասարակության մի մասը Փաստանջյանին դավաճան է համարում, մյուս մասը՝ հերոսուհի»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:  

Բացի այդ նա ընդգծեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները բարոյական իրավունք չունեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող որոշումներ ընդունելու:

Հունիսի 24-ն Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ  նստաշրջանի շրջանակներում անցկացված հերթական նիստում քննարկվեց Հայաստանում տիրող իրավիճակը: Արդյունքում ընդունվեց նոր բանաձև՝ №1677, որի համաձայն՝ երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի տակ:

«Ժառանգություն» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ քննարկմանն է ներկայացրել երեք հիմնական կետ պարունակող փաստաթուղթ՝ բանաձևում Հայաստանի իշխանությունների նկատմամբ պահանջների ամրագրում, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերի կիրառում, փաստահավաք խմբի վերաձևավորում: Պատգամավորը նաև առաջարկել է Հայաստանի հարցով համազեկուցողներին մինչև ձմեռային նստաշրջան մեր երկրի պարտավորությունների մասին նոր զեկույց պատրաստել: Փոստանջյանը դիմել է նաև ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։