486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետը վտանգավոր է համարում Ադրբեջանի ճանաչումը իրավաբանորեն իրեն չպատկանող տարածքներով
13:45
10 Հուլիսի 2009

Հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը վտանգավոր է համարում Ադրբեջանի Հանրապետության ճանաչումը իրավաբանորեն իրեն չպատկանող տարածքներով:

«Ադրբեջանական հանրապետության՝ իրավաբանորեն իրեն չպատկանող տարածքներով ճանաչման գլոբալ վտանգը տարածքային ամբողջականության սկզբունքի մուտացիան է, որը կայունության ու խաղաղության սկզբունքից վերածվում է օտար տարածքների գրավումը և ցեղասպանությունը կոծկելու սկզբունքի»,- հայտարարեց փորձագետը՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի և քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպման ժամանակ, հայտնեցին Ռուսաստանի հայերի միությունից:  
 
Նրա խոսքերով՝ հենց Ադրբեջանական հանրապետության ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով, ի հակառակ խնդրի իրավական հիմնավորումներին, դարձավ ղարաբաղյան պատերազմի պատճառ:

«Չկա որևէ իրավաբանական փաստարկ, ոչ էլ իրավական փաստաթուղթ, որի հիման վրա ներկայիս Ադրբեջանը  կարողանար հիմնավորել Լեռնային ղարաբաղի հանդեպ իր պահանջները: Չկա միջազգային իրավունքի նման նորմ,  նման պայմանագիր Լեռնային ղարաբաղի վերաբերյալ կամ ԽՍՀՄ նման օրենք, որը կասկածի տակ առներ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ձևավորման լեգիտիմությունը: ԼՂՀ ձևավորումը միջազգային իրավունքի տեսակետից անթերի է»,- ընդգծեց Մանասյանը:

Նրա կարծիքով՝ ճշմարտությանը մոտ լինել նշանակում է մոտ լինել փաստերին ու միջազգային իրավունքին: Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ քչերն են ընդհանրապես մտածում այն մասին, որ ներկայումս Ադրբեջանը հստակ արտահայտված սահմաններ չունի:

«1991 թ.-ին Պետական անկախության մասին սահմանադրական ակտում նրանք նշել են իրավաբանորեն անիմաստ արտահայտություն. «... Ադրբեջանական հանրապետության տարածք՝ պատմականորեն ձևավորված սահմաններով...»: Թեև Խորհրդային Ադրբեջանը ճանաչեցին, այդ ճանաչումը իրավաբանական ակտ չէ միջազգային իրավունքի տեսակետից: Իրավաբանորեն ոչ Նախիջևանը, ոչ ԼՂՀ-ն 1991 թ.-ից ի վեր Ադրբեջանական հանրապետությանը չեն պատկանում»,- կարծում է փորձագետը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: