478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է հացադուլ հայտարարած ձերբակալվածին
19:45
09 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է նախօրեին հացադուլ հայտարարած ձերբակալված Տիգրան Առաքելյանին, որը գտնվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրում:

Պաշտպանի ներկայացուցիչները ՁՊՎ-ում հանդիպել և առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Վերջինս հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 06-ին, ժամը տասից հայտարարել է հացադուլ, քանի որ նախաքննական մարմինը բացարձակ անհիմն կերպով իրեն կասկածում է հանցագործության կատարման մեջ:

Հայտնել է նաև, 2009 թվականի հուլիսի յոթի երեկոյան իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն այցելել է ՁԱՊՎ-ի բուժակը, որից հետո ՁՊՎ-ի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ օգնության անձնակազմ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզելով, որ այցելության պահին Տիգրան Առաքելյանին դեռևս մեղադրանք առաջադրված չէ և նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում՝ բացատրել են նրա որպես կասկածյալ և ձերբակալված անձ օրենքով սահմանված  իրավունքներն` այդ թվում նաև պաշտպան ունենալու իրավունքը:

Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալման պահից ունի պաշտպան և գոհ է նրա մատուցած ծառայություններից:

Ինչպես Տիգրան Առաքելյանը, այնպես էլ այցելության պահին ՁԱՊՎ-ում պահվող մյուս անձինք, որոնց հետ նույնպես հանդիպել և առանձնազրույց են ունեցել Պաշտպանի ներկայացուցիչները, ՁԱՊՎ- ի աշխատակիցների կամ իրենց պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք չեն հայտնել: 

Տիգրան Առաքելյանը կալանավորվել է՝ հուլիսի 1-ի ընդհարմանը մասնակցելու մեղադրանքով։  Հուլիսի 2-ին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ նախօրեին ՀՀ ոստիկանության մի քանի աշխատակից Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նկատել են շուրջ 60 վիճաբանող քաղաքացու: Մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջինների վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։