486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի նոր անդամ է նշանակել
12:35
09 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորքեշաբթի հրամանագիր է ստորագրել Մանուկ Թոփուզյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, մեկ այլ հրամանագրով Թոփուզյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Մանուկ Թոփուզյանը ծնվել է 1949 թ.-ի մարտի 5-ին, Երևանում: 1973թ.ին  գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1977-1987թթ. Երևանի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում աշխատել է ավագ իրավախորհրդատու, 1987-1991թթ.՝ ՀՀ պետական արբիտրաժում, որպես պետական արբիտր, կոլեգիայի անդամ:

1991թ. նոյեմբերի 1-ից մինչև 2000թ. եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2000թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Միաժամանակ հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Թոփուզյանը պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ»,ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ֆ. Նանսենի ոսկյա մեդալով: Հրետանու պահեստազորի սպա է: Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: