484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Տարիներ շարունակ ամուր ընտանիք պահելու համար Հայաստանում հինգ ռուս ընտանիք մեդալ է ստացել
19:57
08 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ապրող հինգ ռուս ընտանիք չորեքշաբթի Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից պարգևատրվել է մեդալներով տարիներ շարունակ ամուր ընտանիք պահելու համար:

Մի քանի տասնամյակ միասին ապրող և երեխաներ ու թոռներ դաստիարակած ամուսնական զույգերը պարգևատրվել են ոսկե մեդալներով ու պատվոգրերով:

Ինչպես նշեց ԳՄՌԿ տնօրեն Վլադիմիր Զյուրյուկինը, միջոցառումնը նվիրված էր Ռուսաստանում հուլիսի 8-ին նշվող Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան:

«Այդ տոնը Ռուսաստանում նշվում է արդեն երկրորդ տարին: Մենք որոշել ենք հենց այսօր պարգևատրել ընտանիքի ամրությամբ աչքի ընկնողներին, քանի որ օրինակը ընտանիքի ինստիտուտի ապագայի և երկրի ապագայի հանդեպ հավատ է ներշնչում»,- ասաց Զյուրյուկինը: 

Ավագ քահանա հայր Արսենիի խոսքերով, ներկայում ընտանիքի հիմքերը երկու չարիք է քանդում՝ արհեստական վիժեցումն ու ամուսնական անհավատարմությունը:

«Սարսափելին այն է, որ այս երկու երևույթները մեր ժամանակներում որպես երևույթներ են ընկալվում, մինչդեռ սրանք սոսկալի մեղքեր են»,- ընդգծեց հայ Արսենին՝ հավելելով, որ հնարավոր չէ առողջ հասարակություն կառուցել՝ չհրաժարվելով այդ մեղքերից:

Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը սահմանվել է 2008թ.-ին Պետական Դումայի պատգամավորների նախաձեռնությամբ: Տոնի գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ Մուրոմա քաղաքի բնակիչների մոտ, որտեղ հանգչում են սուրբ ամուսիններ Պյոտրի և Ֆևրոնիայի՝ քրիստոնեական ամուսնության պաշտպանների մասունքները, ում հիշատակությունը կատարվում է հուլիսի 8-ին:  

Նրանց կյանքը մարմնավորում են այն հասկացությունները, որոնք Ռուսաստանի ավանդական կրոնները կապել են ամուսնության իդեալի հետ, այսինքն՝ բարեպաշտությունը, փոխադարձ սերն ու հավատարմությունը, գթասիրտ արարքների կատարումն ու համաքաղաքացիների տարբեր կարիքների հոգածությունը:

Տոնի խորհրդանիշը երիցուկն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։