484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Միջկուսակցական խորհրդատվություններ» նախաձեռնությունը պատրաստ է իր շարքերն ընդունել ՀՀ այլ քաղաքական ուժերի
19:08
08 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի /Նովոստի-Արմենիա/. «Միջկուսակցական խորհրդատվություններ» նախաձեռնությունը պատրաստ է իր շարքերում ընդգրկել ակտիվ քաղաքական գործիչների, չորեքշաբթի «Միջկուսակցական խորհրդատվություններ» նախաձեռնության գործունեության տարեդարձին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՄՀ ղեկավարներից մեկը՝ ՀՀ Միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրի Մանուկյանը:  

««Միջկուսակցական խորհրդատվություններ» քաղաքական ձևաչափը բաց է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ քաղաքական գործունեության մեջ Հայաստանի բարգավաճման համար, և մենք ուրախ կլինենք մեր շարքերն ընդունել այդ քաղաքական գործիչների»,- ասաց Մանուկյանը: 

Նրա խոսքերով, ՀՀ քաղաքական համակարգում շատ քաղաքական գործիչներ կան, ովքեր հաճախ իրենց առաջնորդի տեղ են դնում, այն դեպքում, երբ ՄԽ քաղաքական ձևաչափում առաջնորդ չկա, այլ կան համատեղ աշխատանքով ժողովրդին հուզող տարբեր խնդիրներ լուծելու պատրաստ մարդիկ:

Մանուկյանը կարծում է, որ ՀՀ քաղաքական դաշտն այսօր չափազանց աղավաղված է, և այն մաքրման կարիք ունի, ինչին կարող է նպաստել համապատասխան մարդկանց համատեղ աշխատանքը:

Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ ՄԽ դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր պատրաստ են ընդունել «Միջկուսակցական խորհրդատվությունների» սկզբունքներն ու գործել դրանց համապատասխան:

«Միջկուսակցական խորհրդատվությունների» մասնակիցների առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ 2008թ.-ի հուլիսի 8-ին: Այդ նախաձեռնության մեջ ընդգրկված է 5 կուսակցություն. «Սահմանադրական իրավունք» միությունը, «Ազգային ինքնորոշում միավորումը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցությունը:  

Մեկ տարվա ընթացքում ՄԽ շրջանակներում անցկացվել է ավելի քան 20 հանդիպում, որոնց արդյունքում ֆորումի մասնակիցները հստակեցրել են սեփական քաղաքական դիրքորոշումներն ու զարգացման հետագա քայլերը:

«Մեր համատեղ աշխատանքը ցույց տվեց, որ այսօր մեր կողմից ստեղծված ՄԽ քաղաքական ձևաչափը հատուկ տեղ ունի ՀՀ քաղաքական համակարգում և այն այսուհետ էլ կշարունակի»,- հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նա հայտնեց, որ անցյալ տարի ՄԽ քաղաքական ձևաչափը շատ արդյունավետ աշխատանքներ կատարեց, որոնց թվում էին Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության մասին, հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունների ընդունումը և Երևանի մասին օրինագծի փոփոխությունների ցուցակը ՀՀ ԱԺ-ին ներկայացնելն ու հաստատելը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։