486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետը լիովին բացառում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության հնարավորությունը Հարավային Կովկասում
18:01
08 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության հնարավորությունը Հարավային Կովկասում լիովին բացառված է, կարծում է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Հարավային Կովկասի նկատմամբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր գծեր։ Հարավային Կովկասը կմնա այդ երկրների շահերի բախման վայրը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Շաքարյանցը։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները ձգտում է, որ «Կովկասի տերը» դառնա Թուրքիան, «ընդ որում սա արդեն այնքան ակնհայտ փաստ է, որ նույն Թուրքիան դա չի հերքում»։

Միևնույն ժամանակ Շաքարյանցն ընդգծեց, որ Թուրքիայի նկատմամբ զգալի ճնշում է գործադրվում Ռուսաստանի կողմից, և ԱՄՆ ներկայությունը Կովկասում այդ ճնշման բացասական ազդեցությունը թույլ չտալու նպատակ ունի։

Շաքարյանցի խոսքերով, Մեդվեդևի և Օբամայի կայացած հանդիպման արդյունքում կողմերը չկարողացան Եվրոպայի ամերիկյան հակահրթիռային համակարգերի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել։

«Դա նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում էլ կողմերը բոլորովին չեն մոտեցրել իրենց դիրքերը»,- պարզաբանեց փորձագետը։

Ըստ Շաքարյանցի, ոչ Նահանգները, ոչ Եվրամիության որևէ այլ առաջատար երկիր ի զորու չէ կոտրել Ռուսաստանի վճռականությունը Հարավային Կովկասի ուղղությամբ, ինչը պարզ դարձավ 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո։

Նա համոզված է, որ եթե Ամերիկան հարվածի Իրանին, ապա Ռուսաստանը կկարողանա ուժ գործադրել ԱՄՆ-ի ցանկացած դաշնակցի նկատմամբ։

«Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում բավական համաձայնեցված են գործում և կտրականապես հանդես են գալիս Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային որևէ ուժի՝ գերակշռիռ լինելու դեմ»,- նշեց Շաքարյանցը։

Մինչդեռ քաղաքագետն ընդգծեց, որ թեև Մեդվեդևն ու Օբաման պայմանավորվել են միջուկային հրթիռների փոխադարձ կրճատման մասին, այդ հանգամանքը զգալի նշանակություն չունի։ «Աշխարհը կարելի է ոչնչացնել նույնիսկ հարյուր հրթիռով, իսկ կրիտիկական այդ շեմն ամեն դեպքում կմնա երկու կողմերի մոտ»,- ասաց Շաքարյանցը։

Հուլիսի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկրճատեն իրենց հրթիռամիջուկային պոտենցիալը մինչև 1500-1675 մարտագլխիկի և 500-1100 հրթիռակրի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։