480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծրագրվում է փոքր ավիացիայի համար ինքնաթիռներ հավաքելու ձեռնարկություն ստեղծել
15:48
08 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ծրագրվում է փոքր ավիացիայի համար ինքնաթիռներ հավաքելու ձեռնարկություն ստեղծել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքերով, Միությունը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի առաջարկների համապատասխան փաթեթ է մշակել, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը:

«Ձեռնարկության ստեղծման համար կպահանջվեն ընդամենը 500 հազար դոլարի չափով ներդրումներ, ինչի արդյունքում մենք կկարողանանք Հայաստանում Սու 38Լ /գյուղատնտեսական/ տեսակի փոքր ռուսական ու ամերիկյան ինքնաթիռներ և «Ցեսնա» ինքնաթիռներ հավաքել»,- ասաց Սաֆարյանը: 

Նա նշեց, որ ծրագրի համաձայն, ինքնաթիռի մասերը Հայաստան կբերվեն գրեթե 50 տոկոսանոց պատրաստությամբ, և տեղում արդեն կիրականացվի դրանց ավարտին հասցնելն ու վերջնական հավաքումը:

«Դետալների ներկրման, հավաքման ու տեղում պատրաստի ինքնաթիռների արտոնագրման դեպքում, դրանք 5-8 անգամ ավելի էժան կնստեն, քան արտադրող գործարանից դրանք գնելու դեպքում: Մասնավորապես,  քաղաքացիական ինքնաթիռները կարող են մինչև 1-1,2 մլն դոլար արժենալ, իսկ գյուղատնտեսականները՝ շուրջ 50 հազար դոլար»,- ասաց Սաֆարյանը:    

Նրա խոսքերով, Հայաստանը տարեկան կկարողանա հավաքել շուրջ 20 գյուղատնտեսական և շուրջ 2-3 քաղաքացիական ինքնաթիռ: 

Ընդ որում արտադրությունը ծրագրվում է կատարել Արզնի գյուղի մոտ հակակարկտային կայանի տարածքում:

Որպես արտադրանքի իրացման հեռանկարային շուկաներ նա նշեց հայկական ներքին շուկան, ինչպես նաև Միջին Արևելքի երկրների շուկաներն ու ռուսական շուկան, որը, նրա խոսքերով, ամեն տարի 40 գյուղատնտեսական ինքնաթիռի կարիք ունի:  

Միության նախագահի խոսքերով, դեռ 2002թ.-ին «Սուխոյ» ընկերության հետ Հայաստանում Սու 38Լ տեսակի գյուղատնտեսական ինքնաթիռներ հավաքելու մասին պայմանավորվածություն է եղել և անգամ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին որոշում է ընդունվել, ինչի առնչությամբ հնչեցվել է Ռուսաստանի կառավարության առաջարկը, սակայն միջոցների անբավարարության պատճառով նախագիծը սառեցվել է:   

«Կարծում եմ, որ ճգնաժամը կարող է օգնել մեզ իրականացնել նման ծրագրեր»,- ասաց Սաֆարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: