481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության հարցը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ. խոսնակ
10:34
08 Հուլիսի 2009

Հայոց ցեղասպանության հարցը որևէ կերպ չի առնչվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, նախօրեին Փարիզում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր քաղաքականությունը և գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Հայոց ցեղասպանության հարցի հետ: Այդ հարցը քննարկման և առավել ևս սակարկման առարկա չէ», - ընդգծել է Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ հայ ժողովրդի համազգային խնդիրների օրակարգում առաձնակի տեղ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի և Սփյուռքի գործակցությունը և համատեղ աշխատելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

«Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության հանդեպ: Այն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունն է, որը մեզ զրկել է միասին, համատեղ, մեր պատմական Հայրենիքում ապրելու բնական իրավունքից», - ասել է խոսնակը:

Նրա խոսքերով՝ հայ ժողովրդին հնարավոր չէ զրկել պատմական հիշողությունից, բայց ազգը կարող է հաղթահարել պատմությունը:

«Մեր դեպքում Հայաստանը և Թուրքիան պետք է դեմ-հանդիման կանգնեն իրենց պատմություններին: Հայաստանն առաջարկում է, որ Թուրքիան մի կողմ դնի նախապայմանները, համարձակություն ունենա նայելու սեփական պատմությանը, բնականոն հարաբերություններ հաստատի իր հարևանի հետ, որը չի հեռանալու այս տարածաշրջանից կամ մոռանալու իր պատմությունը», - ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:

«Մենք ապրում ենք կողք-կողքի և մեզ երբևէ չի լքում մեր կրած կորուստների մասին հիշողությունը: Եվ հենց կողք-կողքի ապրելու հանգամանքը պետք է մեզ մոտ առաջացնի պատմությունը հաղթահարելու ցանկություն և պատրաստակամություն», - ավելացրել է խոսնակը:

Նրա խոսքերով՝ այս գիտակցությամբ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, համագործակցության  լայն ասպարեզ բացելու պատրաստակամությամբ Հայաստանի և մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվ քայլեր ձեռնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Այսօր մենք սպասում ենք Թուրքիայի դրական պատասխանին: Դրան են սպասում նաև միջազգային հանրությունը, մեր բոլոր անկեղծ բարեկամները, այդ թվում Ֆրանսիան», - ասել է Աբրահամյանը:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: