487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային` հայ ժողովրդին անվերապահ աջակցություն ցուցաբերելու համար
10:20
08 Հուլիսի 2009

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին` Հայաստանին և նրա ժողովրդին անվերապահ աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի անունից մեկ անգամ ևս ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին այն համերաշխության և անվերապահ աջակցության համար, որ նա ինչպես մեր պատմության ծանր շրջաններում, այնպես էլ այսօր ցուցաբերում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ», - ասել է Աբրահամյանը նախօրեին Փարիզում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքերով՝ հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամությունն անքակտելի է: «Այն հիմնված չէ շահի կամ որևէ պատեհապաշտության վրա, այդ բարեկամությունն արդեն վերածվել է արժեքի», - ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը:

Սակայն, նրա խոսքերով, ամեն արժեք խնամք է պահանջում: «Մեզ վրա է դրված այդ անգին գանձը փոխանցել մեր սերունդներին: Ես կարծում եմ ֆրանսահայության ամենամեծ առաքելությունը հենց սա է: Մանավանդ այնպիսի բարենպաստ պայմաններում, ինչպիսին ստեղծել է Հայաստանի անկախացումը», - ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։