482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտոնական Բաքուն ձգտում է խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության էությունը, կարծում են Ստեփանակերտում
20:13
07 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Բաքուն ձգտում է խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության էությունը, ասվում է Հակամարտության վերափոխման և վստահության միջոցների կառուցման ռեսուրս-կենտրոնի Ստեփանակերտի խորհրդի, ԼՂՀ փորձագետների խորհրդի և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների՝ «Նովոստի-Արմենիա» գործակալություն  ուղարկված հայտարարության մեջ։ 

Մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդներն ու փորձագետները քննարկել են իրավիճակը, որը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման հասարակական գործընթացում։

«Վերջին իրադարձությունների և բազմամյա խաղաղարարա գործընթացի ընդհանուր պատկերը միանշանակ եզրակացության հանգեցրեց. Խաղաղարար գործընթացի զարգացումը հակամարտության մեջ ընդգրկված Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ հասարակությունների երկխոսության մակարդակում ակնհայտ բացասական դինամիկա ունի»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նման եզրակացություններ արվել են՝ ելնելով հետևյալ գործոններից. «Ադրբեջանի ջանքերով, ի դեմս նրա իշխանության, սկզբում պաշտոնական բանակցային մակարդակում, հետո նաև հասարակական երկխոսության մակարդակում նորից սկսեց ակտիվ գործադրվել «միջհամայնքայնության» հասկացությունը։ Այսինքն՝ ակներև է պաշտոնական Բաքվի ինտենսիվ ու պնդերես փորձերը՝ խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության էությունը, վերափոխել հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը՝ այն դարձնելով երկկողմ, իսկ Ղարաբաղյան հանրության ներկայացուցիչներին ներկայացնել որպես Ղարաբաղի հայկական համայնք»,- նշվում է փաստաթղթում։ 

Բացի այդ, հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ հասարակական խաղաղարար հարթակն օգտագործում են որպես պաշտոնական Ադրբեջանի անհիմն քաղաքական հավակնությունների բավարարման հարթակ։ 

«Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հասարակական երկխոսության մեջ քաղաքական չափանիշների ներմուծումը միանգամից առաջ է բերում հակառակ քաղաքական արձագանք ԼՂհ հասարակական հանրության կողմից։ Այսպիսով՝ վստահություն կառուցելու գործընթացը վերածվում է քաղաքական դիրքորոշումները առաջ տանելու գործընթացի»,- ասվում է ԼՂՀ հասարակական կազմակերպությունների որոշման մեջ։  

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶԼՄ-ներն ակտիվ լուսաբանում են այս հասարակական գործընթացները՝ դրանց տալով սուբյեկտիվ մեկնաբանություններ բացահայտ քաղաքական երանգներով, և արդյունքում ողջ խաղաղարար ծրագիրը ադրբեջանական քարոզչության հերթական գործիքի բնույթ է ստանում։ 

«Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից խաղաղարար գործընթացի ակտիվ քաղաքականացումն ու միջազգային միջորդական կազմակերպությունների և կառույցների՝ այս միտումներին դիմակայելու անկարողությունը ստիպում է մտածել, թե որքանով է այս գործընթացն ընդհանրապես խաղաղարար։ Վերջին տարիների նախաձեռնություններից շատերը արդյունքում հանգեցրել են միայն իրավիճակի սրմանը և հասարակությունների էլ ավելի դժգոհությանն ու անվստահությանը։ Նման արդյունքը ապակառուցողական մոտեցման ապացույցն է, ինչն ավելորդ անգամ ապացուցում է բանակցային հարթակի օգտագործման անհնարինությունը  քաղաքական նպատակների քարոզչության համար»,- ասվում է փաստաթղթում։  

Ելնելով վերը շարադրված եզրակացություններից՝ Ռեսուրսային կենտրոնի խորհուրդը, ԼՂՀ փորձագետների խորհուրդը և գործընկեր կազմակերպությունները հայտարարում են, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շահագրգիռ են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, մեկ անգամ ևս պատրաստակամություն են հայտնում լինել իսկապես խաղաղարար նախաձեռնությունների ակտիվ մասնակիցները և համաձայնության ու բարիդրացիության հասնելու այլ ուղի չեն տեսնում: 

«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը International Alert-ի կողմից անցկացվող Հասարակական ֆորումներին՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող պաշտոնական խաղաղարար գործընթացի, աննպատակահարմար ենք համարում, քանի որ՝ մինչև այժմ չեն հրապարակվել, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվում է խաղաղարար գործընթացը. կարգավորման սխեման, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվեց ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներին և վերջերս «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հրապարակայնորեն հաստատեց ադրբեջանի նախագահը, հակասում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Հայաստանի հանրապետության հիմնական շահերին», - ասվում է հաղորդագրության մեջ:

«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող սատարել այն գործընթացներին, որոնք չեն նպաստում արդար խաղաղության հասնելուն, այլ առավել միտված են իրավիճակի ապակայունացմանը ինչպես ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երկրներում, այնպես էլ այդ երկրների միջև: Մենք դիմում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ կոչ անելով աջակցել արցախցի գործընկերների դիրքորոշմանը»,- ընդգծվում է հայտարարությունում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։