484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հաստատում են նրանց անպատրաստ լինելը փոխզիջումների. ԼՂՀ նախկին նախագահ
19:03
07 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հաստատում են նրանց անպատրաստ լինելը փոխզիջումների, կարծում է ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

«Իր վերջին ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գոյատևման հնարավորություն չի տեսնում Ադրբեջանի սահմաններից դուրս և նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում: Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ Ալիև կրտսերը, Ադրբեջանը որպես ժառանգություն ստանալով, ձևացնում է, թե իբր շատ բան չի տեսնում, չի հիշում , չի լսում...»,- ասվում է Ղուկասյանի՝ երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ:   

«Նա չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից և առավել ևս չի տեսնում ԼՂՀ ժողովրդավարական զարգացումը: Նա չի տեսնում Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքները և չի տեսնում Ադրբեջանի տարածքից հարյուր հազարավոր հայ փախստականներին և ԼՂՀ այն շրջանները, որտեղ նրա նախորդներին հաջողվեց էթնիկ զտումներ իրագործել»,- ընդգծեց Ղուկասյանը:   

Ղուկասյանի խոսքերով՝ Ալիևը չի հիշում, որ ԼՂՀ-ն կայացել է միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան:

«Նա չի հիշում հայերի ջարդերը Ադրբեջանի ողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու...): Չի հիշում, որ հենց Ադրբեջանը ծավալեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային ղարաբաղի հանրապետության դեմ՝ ներգրավելով միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների, ինչի արդյունքում հսկայական մարդկային ու նյութական կորուստներ եղան երկու կողմերից: Չի հիշում, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ ավարտվեց ուժային այդ արկածը և ում հետ ինքն ի վերջո ստիպված եղավ 1994 թ.-ի մայիսին հրադադարի համաձայնագիր կնքել»,- ընդգծեց ԼՂՀ նախկին նախագահը:  

Ղուկասյանի խոսքերով՝ Ալիևը չի լսում միջազգային հանրության՝ ռազմատենչ հռետորությունը դադարեցնելու, շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, թշնամական քարոզչությունը դադարեցնելու մասին կոչերը:

«Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների անունից, Հայաստանի և, որ ամենացինիկն է, ԼՂՀ ժողովրդի շահերի տեսակետից: Անգամ խոսելով խաղաղության մասին՝ Ալիևը վախեցնում է պատերազմով: Մեկ անգամ Ադրբեջանն արդեն պատերազմ սկսել է: Եվ խելամիտ կլիներ, եթե այսօրվա բավականին ռազմատենչ Ալիևը հարցներ ինքն իր՝ երեկվա եսին. որտե՞ղ էր ինքը պահ մտել այն տարիներին, երբ իր տարեկիցներին որպես թնդանոթային միս ռազմադաշտ էին ուղարկում»,- նշեց Ղուկասյանը։   

«Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հաստատում են նրանց անպատրաստ լինելը փոխզիջումների։ Ապրելով պատրանքների աշխարհում՝ Ալիևը գործնականում տապալում է բանակցային գործընթացը»,- հավելեց Լեռնային ղարաբաղի հանրապետության նախկին նախագահը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: