478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միջազգային կազմակերպություններից բոլոր վարկերը կստանա մինչև 2009 թվականի սեպտեմբեր. Ֆինանսների նախարարություն
16:49
07 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը միջազգային կազմակերպություններից բոլոր վարկերը կստանա մոտակա 1-2 ամսում, ինչի առնչությամբ էլ ծրագրվում է, որ մինչև սեպտեմբեր բոլոր միջոցներն արդեն կնստեն երկրի պետբյուջեում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նշեց, որ Հայաստանն արդեն ստացել է ռուսական կայունացման վարկը՝ 500 մլն դոլարի չափով, այսօր համաձայնագիր է ստորագրվել նաև Համաշխարհային բանկի հետ, որով միջոցները վավերացման համար ներքին համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո մի քանի օրում կներկայացվեն:   

Ինչպես հայտնեց նախարարը, ստորագրվել է նաև համապատասխան պայմանագիր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը մնում է վավերացնել: 

Նրա խոսքերով՝ Զարգացման ասիական բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին որոշում է ընդունել Հայաստանին 80 մլն դոլարի չափով վարկ տրամադրել և համապատասխան համաձայնագրի ստորագրումից ու դրա վավերացումից հետո միջոցները ևս կտրամադրվեն երկրին:

«Փաստորեն, արդեն կան դրական որոշումներ բոլոր վարկերի վերաբերյալ, և շուտով մենք կստանանք բոլոր միջոցները»,- ասաց Դավթյանը:  

2009 թ.-ին Հայաստանի բյուջեի ֆինանսավորումը միջազգային վարկային ռեսուրսների հաշվին նախատեսվում է 800 մլն դոլարի չափով: Դրանցից Համաշխարհային բանկի կողմից որպես բյուջետային աջակցություն կտրամադրվի 60 մլն դոլար, Զարգացման ասիական բանկի կողմից՝ 80 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ շուրջ 155 մլն դոլար, իսկ Ռուսաստանի կողմից՝ 500 մլն դոլար:  

Բոլոր միջոցները Հայաստանին տրամադրվում են միջազգային կառույցների վարկային ծրագրերի շրջանակներում՝ ճգնաժամի պայմաններում երկրին սատարելու նպատակով: Ընդհանուր առմամբ աջակցության ծրագրի շրջանակներում ՀԲ-ն 4 տարվա կտրվածքով Հայաստանին կտրամադրի 545 մլն դոլար, ԱՄՀ-ն՝ 823 մլն դոլար, ԶԱԲ-ը՝ երկու տարվա կտրվածքով՝ 140 մլն դոլար, իսկ Ռուսաստանը՝ 500 մլն դոլար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: