483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանյան փորձագետը ճգնաժամը ճշմարտության պահ է համարում ԱՊՀ-ի համար
17:11
06 Հուլիսի 2009

Ռուսաստանյան հայտնի փարձագետ, ՖՀԽ ռազմավարական վերլուծության դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաևը նշեց, որ տնտեսական ճգնաժամը ճշմարտության պահ է ԱՊՀ-ի համար։

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել ԱՊՀ-ն, ապա պետք է հասկանալ, որ ուժեղ կենտրոնը Համագործակցության պահպանման երաշխիքն է։ Տվյալ ասպեկտում ռուսաստանյան տնտեսության հաջողությունները կամ ձախողումները ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ-ի գործն են»,- երկուշաբթի հայտարարեց Նիկոլաևը «ԱՊՀ. Փորձություն տնտեսական ճգնաժամով» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ԱՊՀ կենտրոնն է, և կենտրոնի հնարավոր թուլացումը օբյեկտիվորեն կաշխատի կենտրոնախույս միտումների օգտին։ «Այդ պատճառով ճգնաժամը ԱՊՀ-ի համար ճշմարտության պահ է»,- ասաց Նիկոլաևը։

Նա նշեց նաև, որ 2009 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ ամենավատ ցուցանիշները ԱՊՀ երկրների թվում գրանցվել են Ուկրաինայում և Մոլդովայում, միժամանակ մյուս երկրները նույնպես վնաս են կրում, իսկ «Ռուսաստանը և Հայաստանը շատ մոտ են կանգնած ՀՆԱ-ի անկման առումով»։

Ինչ վերաբերում է ճգնաժամի դեմ պայքարի գործիքներին, ապա, նրա խոսքերով, գրեթե բոլոր երկրներն ունեն իրենց ծրագրերը բացի Ուկրաինայից ու Մոլդովայից, ինչը պայմանավորված է նրանով, որ «ճգնաժամը համակարգային է, և երբ խնդիրները գլոբալ են, ապա դրանց դեմ պայքարել էլ հնարավոր կլինի միայն համակարգված»։

Համագործակցության երկրներում միջինը, համաձայն ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, համախառն ներքին արդյունքը 2009 թվականի հունվար-մայիսին կրճատվել է 9 տոկոսով 2008 թվականի նույն ցուցանիշի համեմատ։ Միաժամանակ հունվար-մայիսին Հայաստանում ՀՆԱ-ն (մշտական գներով) կրճատվել է 15,7 տոկոսով, Ռուսաստանում (ըստ տնտեսական գործունեության բազային տեսակների)՝ 13,6 տոկոսով։

Միաժամանակ 2009 թվականի առաջին եռամսյակում` 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ, Մոլդովայում գրանցվել է 6,9 տոկոս տնտեսական անկում։ 2008 թվականին` 2007 թվականի համեմատ, Վրաստանում և Ուկրաինայում արձանագրվել է ՀՆԱ աճ 2,1 տոկոսով։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։