478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 15 կալանավոր միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատ ստացավ
16:23
03 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 15 կալանավոր միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատ ստացավ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Ատեստատների հանձնման արարողությունը չի կարելի անվանել առաջինը կամ վերջինը ՔԿՀ-ում, քանի որ նմանատիպ միջոցառումներն անցկացվում են հաստատությունում երկար տարիների ընթացքում։ Դա պայմանավորված է նրանով, որ ՔԿՀ-ում արդեն 50 տարի գործում է հանրակրթական դպրոց, ինչը դատապարտյալներին հնարավորություն է տալիս ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել ընդհատված ուսումը»,- տեղեկացրեց Բաբայանն ուրբաթ։

2009 թվականին ատեստատ ստացած դատապարտյալները հույս հայտնեցին, որ նրանց ձեռք բերած գիտելիքները կօգնեն նրանց ազատության մեջ հեշտությամբ և արագ ինտեգրվել հասարակությունում, աշխատանք գտնել և կարգավորել իրենց կյանքը։ Ավելին, շրջանավարտ-դատապարտյալներից մի քանիսը ցանկություն հայտնեցին շարունակել ուսումը և ստանալ բարձրագույն կրթություն։

Միաժամանակ Բաբայանը հիշեցրեց, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է դատապարտյալների կրթության գործընթացը, ինչը շատ կարևոր է ինչպես հենց իրենց, այնպես էլ ողջ հասարակության համար։

«ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը հուս է հայտնում, որ կրթություն ստանալ ցանկացողների թիվը միայն կաճի, ինչը կնպաստի ոչ միայն ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանը, այլ նաև դատապարտյալների ուղղմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում է գտնվում 4002 մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: