486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կազմակերպությունը կոչ է անում քաղբանտարկյալ ճանաչել Վրաստանում գտնվող հայ ակտիվիստին
15:55
03 Հուլիսի 2009

«Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին հայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել, ասվում է Միության՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ:  

Ջավախքը Հայաստանի սահմանին տեղակայված հայաբնակ շրջան է Վրաստանում:

Վահագն Չախալյանը 2009 թ.-ի ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մի շարք հայկական կազմակերպություններ նրա դեմ հարուցված մեղադրանքները շինծու են համարում:  

«Երկիր» միությունը կոչ է անում համապատասխան գնահատական տալ Վահագն Չախալյանի իրավունքների աղաղակող խախտումների փաստերին, համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի արդար և անկողմնակալ դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունում ընդգծեցին, որ վրացական իշխանությունները փոփոխություններ են մտցնում երկրի ՔԿՕ-ում ֆրանսիացի փաստաբանի գրանցումը որպես Չախալյանի իրավապաշտպանի մերժելու համար: Համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլևս չի թույլատրվում երկրի տարածքում  իրականացնել Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը (Վրաստանի ՔԴՕ, հոդված 78, կետ 5):

«Քրեական-դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը ժամանակագրական առումով համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ, ինչը չի կարող պատահականություն լինել: Փաստորեն, նշված քայլով վրացական իշխանությունները հիմք են ստեղծել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշման դեմ հայցն առանց բավարարման թողնելու համար, այն հիմնավորմամբ, թե տեղի է ունեցել օրենքի փոփոխություն»,- կարծում են «Երկիր» միությունում:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, Վահագն Չախալյանի իրավունքների խախտումը պետության բարձրագույն օրենսդիր օղակի գործադրման միջոցով «օրինականացնելու» այս գործողությամբ վրացական իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ ջավախահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ ընթացող դատավարությունը շինծու մեղադրանքների վրա հիմնված քաղաքական պատվեր է, որն ավարտին հասցնելու համար նրանք ոչ միայն պատրաստ են ոտնահարել արդար և անկողմնակալ դատավարության հիմնարար իրավունքը, այլ նաև իրենց հայեցողությամբ վերաձևել իրենց երկրի օրենսդրությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: