478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բանտերից մեկում թմրանյութերի անցկացման փորձ է կասեցվել
15:27
03 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բանտերից մեկում թմրանյութերի անցկացման ու փոխանցման փորձ է կասեցվել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Նրա խոսքերով, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ:

Հուլիսի 2-ին դատապարտյալին հասցեագրված հանձնուքի ստուգման արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0,35 գրամ դեղին գույն ունեցող թմրանյութանման զանգված, որը թաքցված է եղել սննդի մեջ:

Ըստ հանձնուքը բերած քաղաքացու բացատրության, իրեն զանգահարել է դատապարտյալ Համլետ Ա.-ն և խնդրել տաքսու վարորդից ստանալ հանձնուք և այն տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Փաստի առթիվ պատրաստվել են նյութեր, թմրանյութանման զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է քննություն:

«Քրեակատարողական ծառայությունը բազմիցս կոչ է արել որևէ դեպքում չնդունել այլ անձի կողմից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար նախատեսված հանձնուքներ, քանի որ նման հանձնուքներում հիմնականում հայտնաբերվում են թմրամիջոցներ և արգելված այլ առարկաներ»,- նշեց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։