481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հատուկ կարևորություն է ներկայացնում Հարավային Կովկասի անվտանգության համար. ԵԱՀԿ
15:04
03 Հուլիսի 2009

Հայաստանը շատ կարևոր երկիր  է Հարավային Կովկասի անվտանգության համակարգի համար, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը։

«Հայաստանը շատ կարևոր երկիր է Հարավային Կովկասի անվտանգության համար։ Մենք գիտենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին և հաջողություն ենք մաղթում երկկողմ հարաբերությունների հաստատման գործում»,- ասաց նա ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բակոյանիսը նաև բարձր գնահատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներդրումը հունիսի 27-28-ը հունական Կորֆու կղզում անցկացված ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ Միաժամանակ հույն  նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կորֆուում անցել է կառուցողական մթնոլորտում։

ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես հույս հայտնեց Հայաստանի աջակցության առնչությամբ Եվրոպայում անվտանգության համակարգի ընդլայնման գործընթացում։ Միաժամանակ Բակոյանիսը հատուկ կարևորություն տվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բացմանը, որն, իր կարծիքով, կաշխատի համաշխարհային ճգնաժամի հետևանքների հաղթահարման, Ոստիկանության մարմիններին աջակցություն ցուցաբերելու և Հայաստանում բաց քաղաքացիական հասարակության կայացման  ուղղությամբ։

Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսն աշխատանքային այցով հուլիսի 2-3-ը գտնվում է Հայաստանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։