481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի ԱԳ նախարարը հեռանկարային է համարել հայ-հունական հարաբերությունները
14:18
03 Հուլիսի 2009

Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը հեռանկարային է համարել հայ-հունական հարաբերությունները:

«Մեր երկկողմ հարաբերություններն ուղղակի հիանալի են»: Մենք զարգացնում ենք մեր ժողովուրդների միջև երկար ժամանակ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները», - ասաց Բակոյանիսն ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 2-3-ն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

«Ես ուրախ եմ լինել Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հույն իրեն զգում է ինչպես իր տանը: Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական ընդհանրություններ և երկարատև բարեկամական կապեր, որոնք երկկողմ միջպետական հարաբերությունների խթանիչներն են», - կարծում է Բակոյանիսը:

Հայաստանի և Հունաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2009թ.-ի հունվար-մայիս ամիսներին ավելացել է 6,8 տոկոսով և կազմել 9,6 մլն դոլար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից Հունաստան իրականացվող արտահանման ծավալը կազմել է 74 հազար դոլար (Հայաստանից իրականացված ողջ արտահանման 0,03 տոկոսը)՝նշված ժամանակահատվածում կրճատվելով 41,9 տոկոսով՝ 2008թ.-ի հունվար-մայիս ամիսների ցուցանիշների համեմատ:

Հայաստան ներկրված հունական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 9,5 մլն դոլար՝ ավելանալով 7,5 տոկոսով: Միաժամանակ Հունաստանի տարածքից իրականացվող ներկրման ծավալը ընդհանուր առմամբ կազմել է 8,9 մլն դոլար (37,2 տոկոսի անկում) կամ ներկրման ընդհանուր ծավալի 0,8 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: