484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը միացվել է ՀՀ պետֆիլհարմոնիային
18:13
02 Հուլիսի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ «Առնո Բաբաջանյան համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել է` միացնելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Բաբաջանյանի անվ. համերգասրահը ներառում էր նաև մի քանի առանձին շինություններ՝ նախատեսված փորձերի համար:

«ՀՀ Պետական ֆիլհարմոնիան ունի մի քանի նվագախումբ և մի քանի կոլեկտիվ, որոնք փորձերի ու ելույթների համար տարածք չունեն և ստիպված են տարածք վարձակալել: Սա խոչընդոտում է նրանց մակարդակի բարձրացմանը»,- հայտնեց Պողոսյանը:  

Փոխնախարարն ընդգծեց, որ Բաբաջանյանի անվ. սրահի հանձնումը պետական ֆիլհարմոնիային թույլ կտա նոր պայմաններ ստեղծել ֆիլհարմոնիայի գործունեության համար և կոլեկտիվին ապահովել անհրաժեշտ շինություններով:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ չնայած պետական ֆիլհարմոնիային միանալուն, համերգասրահը կպահպանի իր անունը:

Առնա Բաբաջանյանի անվ. համերգասրահը գտնվում է Երևանի կենտրոնում Աբովյան փողոցի վրա: Շենքը, որը տեղակայված է սրահը, կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1921 թ.-ը օգտագործվել որպես կրթական հաստատություն: 1921թ.-ից հետո շենքում տեղակայվել է Փոքր Ֆիլհարմոնիկ համերգասրահը, որն արդյունքում կրել է հայ ականավոր կոմպոզիտոր Առնա Բաբաջանյանի անունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: