477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Քննական համակարգը կայացման ճանապարհին է. ՀՀ ԿԳ նախարար
18:03
02 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հինգշաբթի հանդիպեց հանրապետական մամուլում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության թեստի վերաբերյալ  բաց նամակով հանդես եկած մասնագետներին՝ ԵՊՀ դասախոսների և ավելի քան 30 ուսուցչի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գիտության և կրթության նախարարությունից։

«Այս շրջանում ուշադրության կենտրոնում ենք պահել մամուլում ու ծնողների հետ հանդիպումների ընթացում  հնչած բոլոր տեսակետները։ Մենք փորձելու ենք դրանք ի մի բերել քննական մարաթոնի ավարտից հետո, երբ սեպտեմբերին կանդրադառնանք համակարգի կազմակերպչական ու բովանդակային խնդիրների քննարկմանը»,- ողջունելով հյուրերին՝ ասաց նախարարը։

Ըստ նրա, չնայած հանրության շրջանում առկա որոշ դժգոհություններին, միանշանակ է, որ նոր քննական համակարգը կայացման ճանապարհին է, և պետք է աշխատել դրա կատարելագործման ուղղությամբ։

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստի առնչությամբ մամուլի հրապարակումներից գերատեսչությունն ուշադրության է արժանացրել հայեցակարգային առաջարկությունները։

Նախարարը համաձայնեց մասնագետների այն դիտարկման հետ, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե թեստի բարդության, կառուցվածքի կամ հեղինակային խմբի մեջ է, այլ համակարգային է։ «Միայն թեստը բարդացնելով՝ դպրոցի խնդիրը չի լուծվի. այդպես դպրոցն ընդամենն ուղղորդվում է դեպի քննությունները»,- ասացին մասնագետները։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին նաև այն հարցում, որ մեր մասնագետները թեստաբանության տեխնոլոգիաների առումով ուսանելու շատ բան ունեն։ Անհրաժեշտ է ստեղծել նաև առաջադրանքների բանկ՝ քննական անցանկալի անակնկալներից խուսափելու համար։

Նախարարը դպրոցի ուսուցիչներին նաև վստահեցրեց, որ թեստերի մշակման ու առաջադրանքների բանկի ստեղծման գործում կընդգրկվեն ուսուցիչներ։

Աշոտյանը մասնագետներին հորդորեց բոլոր իրենց առաջարկները ներկայացնել գրավոր՝ խոստանալով անձամբ ծանոթանալ դրանց ու համակարգի հետագա բարելավման ժամանակ դրանց մի մասը կյանքի կոչել։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: