486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է օգտվել ԵՎրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից. վարչապետ
14:00
02 Հուլիսի 2009

Հայաստանը մտադիր է օգտվել ԵՎրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը ֆինանսական միջոցներ հայթայթելու և տնտեսության զարգացմանն աջակցելու ևս մեկ հնարավորություն ունի: Խոսքը ԵվրԱզԷս-ի շրջանակներում ձևավորվող հակաճգնաժամային հիմնադրամի մասին է, որտեղ կկուտակվի շուրջ 10 միլիարդ դոլար, և մենք կարող ենք օգտվել այդ միջոցներից», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի (10 միլիարդ դոլարի չափով) ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի մասնակցությամբ հունիսի 9-ին Մոսկվայում՝ կառավարության ղեկավարների մակարդակով կազմակերպված ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստի շրջանակներում: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 10 միլիարդ դոլար, որից Ռուսաստանին բաժին է հասնում 7,5 միլիարդը:

Միաժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ ցավոք Հայաստանը դեռևս մշակված ծրագրեր չունի, որոնք կարելի կլիներ ներկայացնել հիմնադրամին միջոցները ստանալու համար: Սարգսյանը տեղեկացրեց, որ այժմ միայն էներգետիկայի և քիմիայի ոլորտում կա 2 ծրագիր, որոնք երաշխավորված են կառավարության կողմից և ներկայացվել են հիմնադրամի քննարկմանը:

«Սակայն դա բավարար չէ: Իմ որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ, որը բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցելիս պետք է բացահայտի և մշակի Հայաստանի համար անհրաժեշտ ծրագրերը, որոնք մենք կարող ենք ներկայացնել Հիմնադրամին՝ որոշակի ֆինանսական միջոցներ ստանալու համար», - ասաց Սարգսյանը:

Հ կառավարության ղեկավարի խոսքերով, հիմնական խնդիրն այն է, որ երկիրը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն ունի, սակայն չկան հստակ ծրագրեր, որոնք կառավարության անունից կներկայացվեն Հիմնադրամին: Այս կապակցությամբ Սարգսյանը խնդրեց կառավարության անդամներին առավելագույն կերպով աջակացել խմբի աշխատանքներին:

Վարչապետն ավելացրեց, որ խոշոր ծրագրերի սահմանումից հետո գործարար-նախագծերի մշակմանը կներգրավվեն հեղինակավոր ընկերություններ: «Որքան շուտ մենք օգտվենք Հիմնադրամի հնարավորություններից, այդքան ավելի լավ», - նշեց նա:

Ենթադրվում է, որ Հակաճգնաժամային հիմնադրամն իր աշխատանքը կսկսի արդեն 2009թ.-ին: Հիմնադրամի միջոցները կօգտագործվեն մասնակից-պետություններին ինքնավար պարտքեր և կայունացնող վարկեր տրամադրելու, ինչպես նաև միջպետական ներդրումային նախագծեր ֆինանսավորելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: