478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում սեպտեմբերի 4-6-ը կանցկացվի «ARMENIA EXPO 2009» իններորդ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովը
13:22
02 Հուլիսի 2009

Երևանում սեպտեմբերի 4-6-ը կանցկացվի «ARMENIA EXPO 2009» իններորդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին LOGOS EXPO Center կազմակերպությունից:

«Ցուցահանադեսի հայեցակարգն իրենից տարածաշրջանային և ճյուղային ցուցադրությունների միասնություն է ներկայացնում, որոնք բացահայտում են Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժը», - ասվում է տեղեկատվության մեջ:

«ARMENIA EXPO 2009»-ը տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսն է: Ի տարբերություն փոքր միջոցառումների, որոնք միայն մասնակի պատկերացում են տալիս արդյունաբերության առանձին հատվածների մասին, տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովի առաջարկությունների շրջանակը ընդգրկում է գրեթե բոլոր բնագավառները:

Կազմակերպիչների կարծիքով, առանձին ցուցադրությունները Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսի վերածելու նման մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ուղղակի և անուղղակի ծախսերը ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի համար և հաջող մարկետինգի յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Ցուցահանդեսն ամեն տարի ձեռնարկություններին է ներկայացնում ամենալայն հնարավորությունները ներկայացնելու տեխնոլոգիաներ, համակարգեր և տարրեր, ինչպես նաև նորարար լուծումներ՝ արդյունաբերական արտադրության տարբեր ճյուղերի համար:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչապետի, կառավարության անդամների, դեսպանների, հյուպատոսների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցչությունների մասնակցությամբ:

Ցուցահանդեսային համաժողովը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, արտգործնախարարության, կապի և տրանսպորտի նախարարության, գյուղատնտեսության նախարարության պաշտոնական աջակցությամբ:

Ցուցահանդեսին կմասնակցեն տեղական և օտարերկրյա ավելի քան 200 կազմակերպություններ, ընկերություններ և ասոցիացիաներ: Մասնակից-երկրներն են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Իրանը, ԱՄԷ-ն, Գերմանիան, Վրաստանը, Իսպանիան, Իտալիան, Սիրիան, Չինաստանը: Ցուցադրությունների մակերեսը կկազմի ավելի քան 10000 քառակուսի մետր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: