478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական և վրացական հասարակություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Սահակաշվիլու այցը Հայաստան
16:54
01 Հուլիսի 2009

Հայկական և վրացական հասարակություններն ու երկու երկրների քաղաքական վերնախավերն ընդհանուր առմամբ բավականին դրական են գնահատել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու այցը Հայաստան, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հունիսի 24-ից 25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: 

«Վրաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի առանձնահատկությունը միայն պատմական զուգահեռների անցկացումն ու երկու ժողովրդի փոխհարաբերությունների ժառանգականությունը չէր: Քննարկվեցին համալիր հարցեր՝ սկսած փոխհարաբերություններից հեռահաղորդակցության, տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, մինչև Վրաստանի հայկական բնակչության և մեծ աշխարհաքաղաքականության հետ կապված խնդիրները»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց Մինասյանը:  

Նրա խոսքերով, որոշակի պայմանավորվածություններ, եթե անգամ ձեռք են բերվել, ապա հնչեցվել են այցի շրջանակներում, սակայն պարզ է, որ դրանք վերաբերել են այն հարցերին, որոնք քննարկվել են փորձագետների ու քաղաքագետների կողմից այցի արդյունքում:

«Խոսքը Վերին Լարսի և տարածաշրջանում իրենց դերը խաղալու Հայաստանի ու Վրաստանի փորձերի մասին է, որոնք, ընդ որում, ջանում են ռանձնապես չվիրավորել մեր շրջապատի ուժեղ աշխարհաքաղաքական խաղացողներին»,- հավելեց նա:  

2006 թ.-ի հուլիսին վերակառուցման նպատակով փակված «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի շինարարության ավարտի հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 5-ին: Այն Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանի միակ միջազգային ավտոմոբիլային անցակետն է: Սակայն Հսկիչ անցակետը փաստացիորեն չի գործում Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Քաղաքագետ Գիա Նոդիան իր հերթին նշեց, որ այցը հաստատեց երկու երկրի միջև բարիդրացիական և աշխատանքային հարաբերությունների ընդհանուր միտումը և ընդգծեց, որ նման աշխատանքային և կառուցողական հարաբերությունները քիչ են կախված Հայաստանում և Վրաստանում նախագահների և կառավարությունների փոփոխումից:   

«Պարզ է, որ գոյություն ունեն տարբեր շահեր ու տեսակետներ, բայց ով էլ լինի Հայաստանի ու Վրաստանի նախագահը որոշակի պահի, նրանք հաստատում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները փչացնող խնդիրներ հիմա չկան»,- կարծում է նա:

Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը կարծում է, որ այցը շատ հաջող էր. և Հայաստանի, և Վրաստանի միջև հարաբերությունների նշաձողը դրանից հետո մի քանի կետով բարձրացավ:

«Սա ողջունվում է ինչպես Վրաստանում և Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որոնք շահագրգռված են Կովկասում տարածաշրջանային համագործակցությամբ ու խաղաղությամբ»,- ասաց նա:

Այս առնչությամբ Հակամարտաբանության ու բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Գիորգի Խուցիշվիլին նշեց, որ Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները ենթակա չեն մեծ ցնցումների, դրանցում գերակշռում է որոշակի հավասարակշռվածությունն ու ըմբռնումը:

«Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ տեղի ունեցածին, ապա դա շատ ավելի բարդ է,  քանի որ առկա են ռիսկի գործոններ ու չլուծված հարցեր, իսկ նախագահների հանդիպումները որոշ բաներ, թյուրիմացություններ պարզելու հնարավորություն են տալիս»,- ընդգծեց նա:  

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի խոսքերով, «մինչ այժմ Վրաստանում չի ընկալվում այն կարծրատիպը, որ հայ-վրացական փոխհարաբերություններն ավելի շատ Հայաստանին են պետք»:

«Այդ կարծրատիպը միշտ առկա է, ես այն զգում եմ գործընկերներիս հետ քննարկումներում և մինչև այն լիովին չվերանա, փոխհարաբերությունները կմնան կենացների մակարդակում»,- ամփոփեց Բեքարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: