486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական համագործակցությունը կշարունակվի. դեսպան
15:29
01 Հուլիսի 2009

Հայաստանի և Իրանի՝ ռազմավարական տեսակետից կարևոր ծրագրերի շուրջ համագործակցությունը կշարունակվի, Երևանում Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս և Իրան-Հայաստան գազատարի և երկաթուղու նախագծման աշխատանքներին»,- ասաց դիվանագետը:

Նրա խոսքերով, այդ նախագծերը տարածաշրջանային նշանակություն ունեն, և «պատահական չէ, որ Ռուսաստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանն իրենց շահագրգռվածությունը հայտնեցին այս նախագծերում»:

«Բացի այդ ծրագրվում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև տարեկան 500 մլն դոլարի: Տվյալ պահին ապրանքաշրջանառության ծավալը 250 մլն դոլար է կազմում»,- ասաց Սաղայանը:    

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին՝ դեսպանը նշեց, որ Իրանը քաջալերում է տարածաշրջանում հակասությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը:

«Ցանկացած հակասությունների հարթեցումը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը և արդյունքում տարածաշրջանային զարգացմանը»,- նշեց նա:  

2004 թ.-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետություն երկրորդ տեխնոլոգիական մուտքի ստեղծման նպատակով:

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին վերջնական հուշագիրը Թեհրանում ստորագրեցին Իրանի ճանապարհների և հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին և ՀՀ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը ընթացիկ տարվա ապրիլի 13-14-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակներում։

Իրանի կողմի հավաստմամբ, շինարարության ողջ գործընթացը կտևի 5,5 տարի, իսկ նախագծի ընդհանուր ծախսերը 1-1,2 մլրդ ԱՄՆ դոլար կկազմեն։ 

Երկաթուղու երկարությունը 470 կմ կլինի, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացած 410 կմ-ը՝ Հայաստանի տարածքով։

Տվյալ երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։