480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական կինոյի օրեր կանցկացվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում
17:21
30 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կանցկացվեն եվրոպական կինոյի օրեր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։  

«Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մենք կունենանք եվրոպական ֆիլմերի ծրագիր, որը կոչվում է «Մեկ օր Եվրոպայում»։ Այս ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի, լեհ, հոլանդացի և գերմանացի ռեժիսորների աշխատանքները»,- ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ փառատոնի արդեն ձևավորված ձևաչափով կանցկացվեն տարբեր երկրների օրեր։

«Եվրոպական կինեմատոգրաֆի օրերի անցկացումն ավանդույթ է։ Հուլիսի 14-ին կանցկացվի «ֆրանսիական օր», հուլիսի 16-ին՝ «լեհական», հուլիսի 17-ին՝ «գերմանական»»,- նշեց Հարությունյանը։

Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ժան-Պոլ Մարտենը նշեց, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արդեն մի քանի տարի աջակցում է «Ոսկե ծիրան» փառատոնին։

Նա նշեց նաև, որ փառատոնին ներկա կլինի ևս երկու ֆրանսիացի ռեժիսոր, նրանց աշխատանքները նույնպես ներկայացված կլինեն փառատոնին։ «Ես շատ ուրախ եմ, որ փառատոնը կբացի ֆրանսիացի կինոռեժիսոր Լորեն Թյուելի (Laurent Tuel) ֆրանսիական ֆիլմը (Le Premier cercle)»,- ասաց Մարտենը։

Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Թոմաս Միթնախտն ասաց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի կարևորագույն առանձնահատկություններից է «Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովի անցկացումը։

«Արդեն երրորդ տարին է, ինչ մենք աշխատում ենք փառատոնի և «Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովի հետ, և այս տարի ուրախ եմ նշել, որ վեց ռեժիսոր ու պրոդյուսեր կժամանի ԱՄՆ-ից։ Նրանց թվում են նաև փորձագետներ, ովքեր դասընթացներ կանցկացնեն համաժողովի մասնակիցների հետ, ինչը թույլ կտա երիտասարդ հայ ռեժիսորներին պահպանել և զարգացնել 50-ամյա պատմություն ունեցող հայկական կինոյի անադույթները»,- ասաց Միթնախտը։

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը համատեղ արտադրության համաժողով է տարածաշրջանում, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում։

Իր հերթին Հայաստանում Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Կատաժինա Խորնեցկան ասաց, որ լեհական պատվիրակության ներկայացուցիչները շատ ուրախ են, որ կարող են մասնակցել նման խոշոր փառատոնի։

«Մենք շատ ուրախ ենք, որ լեհական ֆիլմերից մեկը կմասնակցի մրցութային ծրագրին։ Մենք հույս ունենք, որ սա մեր վերջին ներդրումը չի լինի տվյալ միջոցառմանը, և հաջորդ տարիներին մենք նույնպես ներկայացված կլինենք «Ոսկե ծիրան» փառատոնին»,- նշեց Խորնեցկան։

«Ոսկե ծիրան 2009» փառատոնը կնշանավորվի համաշխարհային կինոարտադրության պատվավոր հյուրերի ժամանումով. առաջին անգամ իր պատմական հայրենիք կայցելի Ալան Թերզյանը, ում «Մոտեցված շրջան» ֆիլմը կբացի փառատոնը։

Կժամանի նաև արևմտյան ինտելեկտուալ կինոյի ներկայացուցիչ Ռոբ Նիլսոնը և փառատոնի ամենապատվավոր հյուրերից մեկը՝ լեհ հռչակավոր կինոռեժիսոր Եժի Սկոլիմովսկին, ով կներկայացնի 2008-ին նկարահանված իր «Չորս գիշեր Աննայի հետ» ֆիլմը։

Մրցույթին ներկայացված կլինեն ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ ռեժիսորների աշխատանքներ։

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ անվանի հյուրերի մասնակցությամբ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։

Փառատոնին մասնակցելու է շուրջ 300 ֆիլմ՝ 60 երկրից։ Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։