487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարցը չի քննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում. պատվիրակության ղեկավար
15:22
30 Հունիսի 2009

Հայաստանի հարցը չի քննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Ես կարծում եմ, որ մեր հարցը չի քննարկվի, եթե երկրում անկանխատեսելի իրադարձություններ տեղի չունենան»,- երեքշաբթի հայտնեց նա լրագրողներին։

Այս կապակցությամբ Հարությունյանը նշեց, որ անկանխատեսելի իրադարձություններ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում։

«Օրինակ, Ռուսաստանի և Վրաստանի հարցը նախատեսված չի եղել, սակայն անկանխատեսելի դեպքեր տեղի ունեցան, և այդ հարցը դարձավ քննարկման առարկա, իսկ Իրանում տեղի ունեցած վերջին դեպքերը ստիպեցին ԵԽԽՎ-ին անհապաղ քննարկումներ կազմակերպել, թեպետ Իրանը ԵԽ անդամ չէ»,- ասաց նա։

Խոսելով համազեկուցողների՝ Հայաստան  հնարավոր այցի մասին, հայկական պատվիրակության ղեկավարն ասաց, որ իրենք են ծրագրում իրենց այցերն ինչպես իշխանություններից, այնպես էլ ընդդիմությունից ստացվող տեղեկատվության հիման վրա։ 

Հունիսի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվում էր, թե ինչպես է Հայաստանը իրականացնում Վեհաժողովի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևեր կատարման գործընթացը։ ԵԽԽՎ նիստում Հայաստանի մասով ընդունվեց նոր՝ №1677 բանաձևը, որի համաձայն երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։