485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձը կնշի ընտանիքի և մտերիմների շրջապատում
15:02
30 Հունիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 55-րդ տարեդարձը կնշի ընտանիքի և մտերիմների շրջապատում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

«Նախագահ Սարգսյանն իր ծննդյան տարեդարձը կնշի ընտանիքի անդամներով և մերձավոր հարազատներով շրջապատված»,- ասել է Ֆարմանյանը:

Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ արտերկրի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բարձրագույն պետական և քաղաքական, հոգևոր, հասարակական ու մշակութային գործիչների, մտավորականների, անհատ քաղաքացիների կողմից:  

Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թ.-ի հունիսի 30-ին, Ստեփանակերտում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը: 1971թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

2008թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ, իսկ ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությունը:

1993թ.-ից Սարգսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարությունում: Զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի, պետական անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: 1996-1999թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, 1999թ.-ին՝ ՀՀ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: 1999-2000թթ.-ին ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմը:

2000-2007թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2007թ.-ի ապրիլի 4-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: 2007թ.-ի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում՝ գլխավորելով ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարությունը:

2006թ.-ից Հանրապետական կուսակցության անդամ է, 2006թ.-ի հուլիսից մինչև 2007թ.-ի նոյեմբերը զբաղեցրել է Կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը: 2007թ.-ի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Սերժ Սարգսյանը ստացել է Արցախի հերոսի կոչումը, պարգևատրվել է բարձրագույն պետական պարգևներով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Ոսկե արծիվ» և «Տիգրան Մեծ» շքանշաններով: Ունի կառավարական այլ պարգևներ:

1983թ.-ին Սերժ Սարգսյանն ամուսնացել է: Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում, զինծառայողի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Սերժ և Ռիտա Սարգսյաններն ունեն երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և մեկ թոռնիկ՝ Մարիամը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։