487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այսօր նշում է իր ծննդյան օրը
13:29
30 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նշում է իր 55-ամյա հոբելյանը:

Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թ.-ի հունիսի 30-ին, Ստեփանակերտում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը: 1971թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

2008թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ, իսկ ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությունը:

1993թ.-ից Սարգսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարությունում: Զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի, պետական անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: 1996-1999թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, 1999թ.-ին՝ ՀՀ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: 1999-2000թթ.-ին ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմը:

2000-2007թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2007թ.-ի ապրիլի 4-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: 2007թ.-ի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում՝ գլխավորելով ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարությունը:

2006թ.-ից Հանրապետական կուսակցության անդամ է, 2006թ.-ի հուլիսից մինչև 2007թ.-ի նոյեմբերը զբաղեցրել է Կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը: 2007թ.-ի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Սերժ Սարգսյանը ստացել է Արցախի հերոսի կոչումը, պարգևատրվել է բարձրագույն պետական պարգևներով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով,  «Ոսկե արծիվ» և «Տիգրան Մեծ» շքանշաններով: Ունի կառավարական այլ պարգևներ:

1983թ.-ին Սերժ Սարգսյանն ամուսնացել է: Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում, զինծառայողի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Սերժ և Ռիտա Սարգսյաններն ունեն երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և մեկ թոռնիկ՝ Մարիամը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։