484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկուշաբթի մեկնարկել է «ԱՊՀ երկրների զարգացման նորամուծական ուղին. ռազմավարություն ու հեռանկարներ» գիտագործնական գիտաժողովը
13:08
30 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երկուշաբթի մեկնարկել է «ԱՊՀ երկրների զարգացման նորամուծական ուղին. ռազմավարություն ու հեռանկարներ» գիտագործնական գիտաժողովը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանը, «Նորարարության ակադեմիա «Глобеликс- Р» (Ռուսաստան) գիտահետազոտական կազմակերպությունը, Սարատովի պետական տեխնիկական համալսարանը, տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից:

«Մեր խնդիրը Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում նորարար տնտեսության զարգացման համար պայմաններ ստեղծելն է: Նոր պայմանները նոր մոտեցումներ են պահանջում, և դրան կարելի է հասնել հաջող համագործակցության դեպքում», - ողջույնի խոսքում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Հայաստանին տասը գիտնական և երկու միլիոն դոլար է անհրաժեշտ, որպեսզի այն հինգ տարի անց բարգավաճ երկիր լինի»: Հայաստանի համար հակաճգնաժամային դեղատոմսի մասին խոսել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, ով ներկայացրել է «Նոր տեխնոլոգիական կենսակարգի անցումային շրջանի պայմաններում ԱՊՀ երկրներում հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարություն» թեմայով զեկույցը:

Հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է Հայկական ատոմային էլեկտրակայանի հիման վրա ատոմային արդյունաբերության համալիր զարգացումը, որն, իր կարծիքով, օգտագործվում է միայն մեկ ուղղությամբ՝ էլեկտրաէներգիա ստանալու համար:

Գլազևի կարծիքով, կարելի է նաև հաջողությամբ յուրացնել գենային ինժեներիայի ուղղությունը, որը լավ հիմք ունի և արդարացնում է կատարված ներդրումները: Եվս մեկ հեռանկարային ուղղություն է բուհական գիտության ֆինանսավորումը՝ երիտասարդ կադրերի ներգրավվման նպատակով:

Առանձին լիագումար նիստ նվիրված էր բուհական կրթության և գիտության կազմակերպման նորարար սկզբունքներին:

Ազգային նորարար համակարգերի ձևավորման հետ մեկտեղ քննարկվում էին նաև միջպետական նորարար համակարգերի ձևավորման մեխանիզմները, ինչը, գիտագործնական գիտաժողովի մասնակիցների կարծիքով, գլոբալ ճգնաժամից դուրս գալու հարթակներից մեկն է:

Որոշում է ընդունվել ընդլայնել նորարար տնտեսությանը նվիրված կոնֆերանսը, որին կարող էին մասնակցել ԱՊՀ բոլոր երկրները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: