481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընգրկվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
17:20
29 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվել է «Սիստեմա» /«Համակարգ»/ ԲՖԿ ԲԲԸ տնօրենների խորհրդի կազմում, ասվում է հունիսի 27-ին բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի արդյունքում ընկերության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ժողովի արդյունքում տնտեսության տարբեր ոլորտներում ընկերություններ կառավարող Ռուսաստանի և ԱՊՀ խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիայի՝ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմը համալրվել է 3-ով՝ 10-ից դառնալով 13-ը:

Կորպորացիայի տնօրենների խորհրդում երեք նոր անդամ է ընտրվել՝ «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Լեոնիդ Մելամեդը, Sistema Shyam Teleservices տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեհրոթրան և անկախ տնօրեն Ռոբերտ Քոչարյանը:

Անկախ տնօրենները «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդում 13-ից զբաղեցնում են 4 տեղ:  
 
Տնօրենների խորհրդում են. Գոնչարուկ Ալեքսանդրը, Գորբատովսկի Ալեքսանդրը, Եվտուշենկով Վլադիմիրը, Զոմեր Ռոնը, Զուբով Դմիտրին, Կոպև Վյաչեսլավը, Քոչարյան Ռոբերտը, Մելամեդ Լեոնիդը, Մեհրոթրա Ռաջիվը, Նովիցկի Եվգենին, Նյուհաուս Ստիվենը, Սկիդելսկի Ռոբերտը, Չերյոմին Սերգեյը: 

Անմիջապես բաժնետերերի ժողովից հետո կայացած տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովն ընտրվեց տնօրենների խորհրդի նախագահ:

Ընդհանուր ժողովի ժամանակ հաստատվել են նաև 2008 թ.-ի տարեկան և հաշվապահական հաշվետվությունները, ինչպես նաև որոշում է ընդունվել 2008 թ.-ի արդյունքներով շահաբաժիններ վճարել: 

Ռոբերտ Քոչարյանը տասը տարի զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ Ռաջիվ Մեհրոթրան հիմնադրել է Shyam Group of Indiի հնդկական ընկերությունը, որը «Սիստեմա»-ի հետ միասին Sistema Shyam TeleServices բջջային օպերատորի սեփականատերն է։

Բացի այդ Կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում են առաջադրվել կորպորացիայի տնօրեն և СЕО Լեոնիդ Մելամեդը, ինչը ևս «Սիստեմայումե ընդունված պրակտիկա է։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ 1982 թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։

1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992 թ.-ից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 1994 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի պաշտոնը։

1997 թ.-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ.-ին ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։

«Սիստեմա» բաժնետիրական-ֆինանսական կորպորացիան Ռուսաստանում և ԱՊՀ-ում ծառայություններ է մատուցում ավելի քան 100 միլիոն սպառողի։ Այն աշխատում է այնպիսի ոլորտներում, ինչպիսք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, ՎԷՀ-ը (վառելիքաէներգետիկ համալիր) և նավթաքիմիան, ռադիո և տիեզերական տեխնոլոգիաները, բանկային բիզնեսը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը, մեդիան, զբոսաշրջությունն ու բժշկական ծառայությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: