484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է փետրվարին հարձակման ենթարկված հայ արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանը
10:41
29 Հունիսի 2009

«Նաիրի» բժշկական կենտրոնում, կյանքի 72-րդ տարում շաբաթ օրը վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Սրբազան Հայրը փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք էր ստացել և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ուղեղի կաթված էին ախտորոշել: Հարձակվողը ձերբակալվել է:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո:

«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականների դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը», - ընդգծեցին տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին` ժամը 17:00-ին, կդրվի Ս. Գայանե վանքում` վերջին հրաժեշտի համար: Ժամը 19:00-ին կկատարվի հոգեհանգստի արարողություն:

Արքեպիսկոպոս Պոզապալյանի թաղման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին  Թեղենիք գյուղում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ): Արքեպիսկոպոս Պոզապալյանը կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ իր ծնողների՝ Գրիգոր և Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։

Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937թ. Կիլիկիայում՝ Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետև Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։ 1957 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում։

1957թ. Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ 1960-1961թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։1961թ. Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։ 1962թ. Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թ. ծայրագույն վարդապետության աստիճան։

1963-1965թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին։ 1965-1969թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն։

1969-1970թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։1969-72թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ: 1973թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։1974թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։1982թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:1983թ. ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։

1982-1995 հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։1986թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։1991թ. ի վեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ է։1993-2001թ. Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։1999թ. ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։1999թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ 2000-2003թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր և Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։

Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզխոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 2000-2006թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: