484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Որոշ հայկական հասարակական կազմակերպություններ թուլացնում են Հայաստանի դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ քարոզչական պատերազմում. փորձագետ
18:33
26 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Որոշ հայկական հասարակական կազմակերպություններ հակահայկական գործունեություն են վարում՝ ուղղված Հայաստանի դիրքերի թուլացմանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ քարոզչական պատերազմում, կարծում է ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն, տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Արտասահմանից ֆինանսավորվող նման կազմակերպություններն առաջին հայացքից առաջ են քաշում խաղաղասիրական թեզեր, որոնք քայքայում են Հայաստանի դիրքերը տեղեկատվական պատերազմում, ինչպես օրինակ «ի վերջո, հայերն ու ադրբեջանցիները դատապարտված են խաղաղ համագոյատևման» և այլն»,- ասաց Վրթանեսյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Փորձագետն ընդգծեց, որ նման կազմակերպությունները համագործակցում են ադրբեջանական ու թուրքական հասարակական կազմակերպությունների հետ՝ ժամանակ առ ժամանակ նրանց հետ կապի մեջ մտնելով։

«Հաճախ նման կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են հայկական երիտասարդության միանգամայն չպատրաստված ներկայացուցիչների ու անգամ դպրոցականների հետ»,- նշեց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ դա ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը։

Նա շեշտեց, որ ինչպես պետությունը, այնպես էլ հասարակական հատվածը պետք է լուրջ վերաբերվեն այս խնդրին ու զգոն լինեն երկրում նման կազմակերպությունների հակահայկական գործունեությունը կասեցնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։