478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում շարունակում է երկու ծրագրի ֆինանսավորումը. ԱՄՆ դեսպան
16:39
26 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում շարունակում է երկու ծրագրի ֆինանսավորումը, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, թե հնարավո՞ր է՝ դադարեցվի կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող մյուս ծրագրերի ֆինանսավորումը կամ կրճատվի դրանց ֆինանսավորման ծավալը:

«ՀՄՀ Հայաստան ծրագրի ոռոգման համակարգի վերանորոգման, ինչպես նաև ֆերմերների ուսուցման բաղադրիչները շարունակվում են», - ասաց Յովանովիչը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորցիան դադարեցրել է Հայաստանի գյուղական ճանապարհների շինարարության ծրագրի ֆինանսավորումը՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ հանրապետության իշխանությունների ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման չափանիշներին։

Միաժամանակ Յովանովիչը հիշեցրեց, որ ՀՄՀ-ն աշխատում է այն երկրների հետ, որոնք բավարարում են լավ կառավարման չափորոշիչներին, որոնք ներառում են քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների հանդեպ հարգանք, մամուլի ազատություն և օրենքի գերակայություն:

«ՀՄԿ-ն օրենսդրությամբ իրավասու է աշխատել միայն այն երկրների հետ, որոնք բավարարում են ՀՄԿ-ի ցուցանիշներին: Արդարացի կառավարման վեց ցուցանիշներից Հայաստանը բավարարում է միայն մեկին` կառավարման արդյունավետություն: Քաղաքական իրավունքի, քաղաքացիական ազատությունների, ձայնի և հաշվետվողականության մասով Հայաստանի ցուցանիշները միջինից բավականին ցածր են”,- ընդգծեց ԱՄՆ դեսպանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։