482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորցիայի կողմից ճանապարհային շինարարության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը հայ ժողովրդին վիրավորելու նպատակ չուներ. ԱՄՆ դեսպան
16:28
26 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորցիայի կողմից ճանապարհային շինարարության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին, մասնավորապես, գյուղական համայնքների անապահով բնակչությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

 «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) տնօրենների խորհրդի որոշումը՝ չշարունակել ճանապարհների կառուցման ու վերականգնման ծրագրի ֆինանսավորումը, շարունակությունն է 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո կայացված որոշման: 2008 թ-ից ի վեր  ՀՄԿ –ն բազմիցս անմիջական կապի մեջ է մտել Հայաստանի կառավարության հետ:  ՀՄԿ տնօրենների խորհուրդը հստակորեն ներկայացրել է այն գործողությունները և քայլերը, որոնք պահանջվում էին Հայաստանից  ծրագիրը վերսկսելու համար», -ասաց Յովանովիչը։

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորցիան դադարեցրել է Հայաստանի գյուղական ճանապարհների շինարարության ծրագրի ֆինանսավորումը՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ հանրապետության իշխանությունների ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման չափանիշներին։

Ամերիկյան դիվանագետի խոսքերով, Կայացված որոշումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին, մասնավորապես, գյուղական համայնքների անապահով բնակչությանը: ՀՄԿ-ն գործակալություն է, որի նպատակն է օգնել աղքատներից աղքատներին և տնտեսական աճի միջոցով կրճատել աղքատությունը:

«Գործակալությունը, ելնելով օրենսդրական պահանջներից, պարտավոր է աշխատել այն երկրների հետ, որոնք բավարարում են ՀՄԿ-ի ցուցանիշներին», - ասաց դեսպանը։
 
Դեսպանը նշեց, որ ՀՄԿ-ի որոշումը բխում է Հայաստանի կառավարության` մի քանի կարևոր ցուցանիշների կատարողականը ժամանակի ընթացքում բարելավելու անկարողությունից:

«Մենք հուսով ենք, որ ժողովրդավարական կառավարման մեջ բարելավումներ կլինեն: Երբ տեսնենք շոշափելի բարելավում այդ ոլորտում, մենք ակտիվորեն կհամագործակցենք Հայաստանի կառավարության, ինչպես նաև մեր Կոնգրեսի հետ` գտնելու ֆինանսավորման այլ մեխանիզմներ», - ասաց Յովանովիչը։

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորցիան Հայաստանում մեկնարկել է 2006 թ.-ի սեպտեմբերի 29-ին։ Պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: