478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման հնարավորությունը
15:07
26 Հունիսի 2009

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման հնարավորությունը ուրբաթ Երևանում քննարկում են «Երկխոսության հնարավորությունները. ինչպես արձագանքել ատելության դրսևորումներին» ֆորումի մասնակիցները։ Ֆորումը կազմակերպել է Խաղաղապահության և հակամարտության հաղթահարման ռեսուրս-կենտրոնը՝ Internatiоnal Alert բրիտանական կազմակերպության աջակցությամբ։

Ինչպես հայտարարեց կազմակերպիչներից մեկը՝ Ռեսուրս-կենտրոնում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակն իր մեջ շատ վտանգներ է պարունակում, ինչի վկայությունն է, նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ պատերազմը դեռևս ավարտված չէ։

«Ամենագլխավոր վտանգը երկու ժողովուրդների միջև խորացող ատելությունն է, որը հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն հավատում, որ կարող է հակամարտության լուծում գտնվել», - հայտարարել է Կիրակոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Նրա խոսքերով՝ հետևաբար հասարակությունը պետք է առավել նախաձեռնող լինի, քայլեր ձեռնարկի, որոնք կծառայեն երկու ժողովուրդների միջև թշնամանքի մթնոլորտի թուլացմանը։ «Մեր ֆորումը նվիրված է նրան, թե ինչպիսին պետք է լինեն այդ քայլերը, և դրանք հնարավո՞ր են, արդյոք, ընդհանրապես», - ավելացրեց Կիրակոսյանը։

Նրա կարծիքով՝ թշնամանքի հիմքում ընկած է վախը, որն առկա է և հայկական, և ադրբեջանական հասարակություններում։ Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում հասարակությունը պակաս ագրեսիվ է տրամադրված, քան Ադրբեջանում, «սակայն, այնուամենայնիվ, վտանգավոր միտումներ կան»։

Կիրակոսյանը կարծում է, որ անհրաժեշտ է խուսափել երկու ծայրահեղություններից՝ կամ չափազանց ագրեսիվ պատասխանել թշնամական դրսևորումներին, կամ փորձել խուսափել հակամարտություններից։

Այսօր ավարտվող ֆորումի ձևաչափը նախատեսում է տարբեր հարցերի աշխատանքային խմբերի ստեղծում, որոնք ավելի ուշ բաց քննարկման կներկայացնեն իրեն եզրահանգումները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: