480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը փորձում է փոխել Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը. Դաշնակցություն
14:50
26 Հունիսի 2009

Վրաստանը փորձում է փոխել հայաբնակ Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Վրաստանի կողմից անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից այդ երկիրը փորձում է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ Ջավախքում ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար։ Այս գործընթացին մասնակցում է նաև Վրաց ուղղափառ եկեղեցին», - հայտարարեց Մանոյանը։

Նրա խոսքերով՝ այս խնդիրը բարձրացվել էր բողոքի ակցիայի ընթացքում, որն անցկացվել էր նախօրեին Երևանում՝ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան այցի  կապակցությամբ։

Բողոքի ակցիան ծրագրված էր անցկացնել Հանրապետության Հրապարակում  գտնվող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը դուրս էր բերել ցուցարարներին հրապարակից։

«Կարծում եմ, որ երեկվա ակցիայի կազմակերպիչների դիրքորոշումը հասցվել է Վրաստանի նախագահին։ Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքական որոշում էր ընդունվել, որ Սահակաշվիլին չհանդիպի ցուցարարներից որևէ մեկի հետ», - հայտարարեց Մանոյանը։

Նրա խոսքերով՝ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բողոքը մեծ արձագանք ստացավ։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու հայկական իշխանություններն արեցին այնպես, որ Սահակաշվիլին չծանոթանա իրականությանը, չէ՞ որ Ջավախքը պետք է կապող օղակ հանդիսանա Հայաստանի և Վրաստանի միջև», - ավելացրեց Մանոյանը։

Ջավախքը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են (տարբեր տվյալներով 91-97%)։

Հունիսի 24-25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: