481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մինասի առաջին վերականգնված որմնանկարը կտեղադրվի նրա հայրենի գյուղում օգոստոսի վերջին
14:03
26 Հունիսի 2009

Ականավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի առաջին վերականգնված որմնանկարը կտեղադրվի նրա հայրենի Ջաջուռ գյուղում 2009 թ.-ի օգոստոսի վերջին, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Մինասի՝ Ջաջուռ գյուղում գտնվող թանգարանի տնօրեն, նրա որդի Արման Ավետիսյանը։

2008 թ.-ի հունիսին Հայաստան էին ժամանել Ֆլորենցիայի «Պալացո Սպինելլի» Արվեստների և ռեստավրացիայի ինստիտուտի երկու նկարիչ-ռեստավրատորներ՝  Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի ռեստավրացիայի նպատակով, որն արված է Գյումրի քաղաքի Էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին։ Այդ շենքի պատերին վարպետը ևս հինգ որմնանկար է ստեղծել։

«Իտալացի փորձագետները կժամանեն Հայաստան օգոստոսի 20-30-ը՝ որմնանկարի վերջնական տեղադրման համար, որը կդրվի հատուկ հիմքի վրա և կներկայացվի Ջաջուռի թանգարանում», - ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքերով՝ հետագայում նախատեսվում է վերականգնել և ռեստավրացիայի ենթարկել Մինասի մյուս որմնանկարները, որոնք գտնվում են Շիրակի մարզի երկու գյուղերում, ինչպես նաև Գյումրիում և Երևանում։

Սակայն, ինչպես նշեց թանգարանի տնօրենը, որմնանկարների ռեստավրացիայի հարցը բավականին երկար ժամանակ է պահանջում և կապված է խոշոր ֆինանսական միջոցների հետ։

«Հաջորդ որմնանկարի ռեստավրացիայի աշխատանքները կարելի է սկսել 2010 թ.-ի գարնանից ոչ շուտ, քանի որ աշնանն ու ձմռանը նման աշխատանքներ չեն իրականացվում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով», - ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ մյուս որմնանկարները կվերականգնվեն տեղում, և այս պահի դրությամբ Գյումրիում այնպիսի շինություն է փնտրվում, որտեղ կարելի է ներկայացնել դրանք։

Այսօրվա դրությամբ գոյություն ունեն Մինասի 11 որմնանկարներ, որոնցից երկուսը գտնվում են Երևանում պահպանված վիճակում, սակայն Գյումրիում և Շիրակի մարզի գյուղերում գտնվող մյուս որմնանկարների վիճակը բավականին անմխիթար է։ Որմնանկարներն արված են տեմպերայով, որը ջրի և խոնավության ազդեցության տակ շատ շուտ փչանում է։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բ այց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։

1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: