484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության նախարարությունը պատրաստվում է կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական սերունդ դաստիարակել
19:55
25 Հունիսի 2009

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը և «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը հինգշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի իրականացման նպատակով:

Ինչպես հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, ծրագիրն ուղղված է հանրակրթական դպրոցների աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը և դաստիարակությանը:  

Ծրագիրը կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» աջակցությամբ։  

Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել և տպագրել համապատասխան մեթոդներ և նյութեր պարունակող`հակակոռուպցիոն կրթությանն ուղղված մեթոդական ուղեցույց-ձեռնարկ ուսուցչի համար, որը հետագայում կօգտագործվի հանրապետության հանրակրթական դպրոցներում:

Երկրորդ փուլը նախատեսում է ուսուցիչների մեթոդական ուղեցույց-ձեռնարկի փորձնական կիրառմամբ պիլոտային ծրագրի իրականացում Երևանի և ՀՀ մարզերի ութ դպրոցում, որի ընթացքում կկազմակերպվեն հնգօրյա դասընթացներ` ուղղված աշակերտների հակակոռուպցիոն դաստիարակությանը:

Դասընթացներին կհրավիրվեն ուսուցիչներ և կրթության ոլորտի մասնագետներ, որոնք իրենց եզրակացություններն ու կարծիքները կարտահայտեն` անցկացված դասընթացներում օգտագործված նյութերի և մեթոդների օգտակարության և կիրառելիության մասին:

Ծրագրի երրորդ փուլում ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ուսուցիչների համար կանցկացվեն վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որի արդյունքում ուսուցիչները կստանան համապատասխան հավաստագրեր, նրանց կտրամադրվեն մեթոդական ուղեցույց-ձեռնարկներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։