487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ ռեկտորը կոչ արեց Վրաստանի նախագահին մտածել հայերենին «նոր որակ» տալու մասին
19:04
25 Հունիսի 2009

Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոչ արեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մտածել առավելապես հայերով բնակեցված շրջաններում հայոց լեզվին նոր կարգավիճակ տալու խնդրի շուրջ: 

«Գուցե ժամանակն է լուրջ մոտենալ առավելապես հայկական բնակչությամբ շրջաններում հայոց  լեզվին նոր կարգավիճակ տալու խնդրին, օրինակ, այդ վայրերում գործավարությունը վրացերենի հետ համատեղ իրականացնել հայերեն», - ասաց Սիմոնյանը հիմնգշաբթի համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ Սահակաշվիլու հանդիպման ժամանակ:

Ռեկտորի խոսքերով՝ բազմազգ և բազմադավան պետություն կառուցելու ճանապարհին էական դեր է հատկացվում տարբեր հատվածներին կամ խմբերին մշակութային ինքնավարություն տրամադրելուն։

Նա ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ կհաստատի, որ Վրաստանի բոլոր քաղաքացիներին հասարակական կյանքին մասնակցելու լիարժեք հնարավորություն է տրամադրվում, և որ խոսքերն ու գործը համընկնում են։

Սիմոնյանն ընդգծեց, որ երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունները դարավոր պատմություն ունեն և վերջին տարիներին ավելի ու ավելի դինամիկ են զարգանում՝ հավելելով, որ այժմ Վրաստանում հայերը ամենախոշոր ու ամենալոյալ ազգային փոքրամասնություններից են։

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թբիլիսին հայության կենտրոններից մեկն է եղել, այնտեղ ապրել է մի քանի հարյուր հազար հայ և 19-րդ դարում հայերը Թբիլիսիի բնակչության մեծամասնությունն են կազմել»,- ասաց ռեկտորը։

Սիմոնյանը սակայն նշեց, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով նրանց թիվը տարեցտարի նվազում է, և եթե մինչև հեղափոխությունը Թբիլիսիում շուրջ 30 հայկական եկեղեցի կար, ապա այժմ գործում է ընդամենը 2-ը։

Միաժամանակ Սիմոնյանը հույս հայտնեց, որ նախագահ Սահակաշվիլիի այցը Հայաստան երկկողմ հարաբերությունների նոր դրական փուլ կնշանավորի։

Հունիսի 24-25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։