477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-վրացական բարեկամության ավանդույթները ամուր հիմք են երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների համար. Սարգսյան
18:06
25 Հունիսի 2009

Հայ-վրացական բարեկամության ավանդույթները ամուր հիմք են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների համար, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվին տված ընդունելության ժամանակ։

«Մեր ժողովուրդների և մշակույթների փոխհարստացումը և բարեկամության ավանդույթները, ինչպես նաև շատ առումներով ընդհանուր պատմական ճակատագիրը ամուր հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար»,- ասաց պետության ղեկավարը:

Նրա խոսքերով, կայունության պահպանումը և ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար կենսական խնդիրներ են:

«Տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակում մենք մեր գործողություններում ելնում ենք հետագա սերունդների համար բարեկամության և բարիդրացիական ավանդույթների պահպանման անհրաժեշտությունից: Այլ ելք մենք չունենք»,- հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից հինգշաբթի մեջբերեցին Սարգսյանի խոսքերը:

Նշելով, որ մեր ժամանակներում այնքան շատ են գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները, որ դրանց արդյունավետ կարելի է դիմակայել միայն միասնաբար, նախագահն ընդգծեց, որ «աշխարհագրական առումով այնքան փոքր, բայց աշխարհաքաղաքական առումով այնքան նշանակալից տարածաշրջանի, ինչպիսին մերն է, երկրները պարզապես պարտավոր են փոխադարձ հետաքրքրության ճանապարհներ փնտրել, ելնել փոխադարձ հարգանքի ու փոխվստահության նորմերից»:

Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ «այսօրվա հանդիպումը երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման խթան կհանդիսանա և նոր խթան կտա հայ-վրացական բազմակողմ հարաբերությունների հետագա խորացմանը»։

Հունիսի 24-25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: