482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Տարվա արդյունքներով տնտեսական անկումը Հայաստանում 7-8 տոկոսի մակարդակում կլինի. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
17:41
25 Հունիսի 2009

Տարվա արդյունքներով տնտեսական անկումը Հայաստանում 7-8 տոկոսի մակարդակում կլինի, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Ակնհայտ է, որ ՀՆԱ աճի այն ցուցանիշը, որ պետբյուջեում գրանցված է 9,2 տոկոսի մակարդակում, չի իրականացվի, և այս իրավիճակում են հայտնվել ոչ միայն ԱՊՀ պետությունները, այլև շատ այլ երկրներ, որոնց բյուջեում աճ էր նախատեսվում»,- հինգշաբթի նա ասաց լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։

Ընդ որում Մինասյանը անհրաժեշտ չի համարում որևէ փոփոխություն կատարել պետբյուջեում, քանի որ օրենսդրական մակարդակում նման պահանջ առաջ չի քաշվում։

Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ կառավարության կողմից կատարվող քայլերը, մասնավորպես, խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը Հայաստանի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացում կապահովի երկրորդ կիսամյակում։

«Ես կարծում եմ, որ սա թույլ կտա անկումը կրճատել 6-7 տոկոսով ներկայիս ցուցանիշից»,- ասաց նա։

Տնտեսական անկումը Հայաստանում, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2009 թ.-ի հունվար-մայիսին 15,7 տոկոս է կազմել։

Մինասյանը նաև հավելեց, որ դեռևս ճգնաժամի սկզբին ՀՀ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից, սոցիալական ծախսերը լիովին կիրականացվեն, իսկ աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները կվճարվեն ժամանակին ու ամբողջական չափով, «ինչի ականատեսն ենք մենք վերջին 5 ամսում»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։