486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ միգրանտները չեն շտապում Ռուսաստանից Հայաստան վերադառնալ. Միգրացիայի վարչություն
14:28
25 Հունիսի 2009

Հայ միգրանտները չեն շտապում Ռուսաստանից Հայաստան վերադառնալ, ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանից Հայաստան վերադարձող միգրանտների զանգվածային հոսք դեռ չի գրանցվել, ինչպես նախորդ տարիներին, կան առանձին դեպքեր, որոնք էական բնույթ չեն կրում»,- ասաց Եգանյանը:

Նա նշեց, որ համաշխարհային ճգնաժամի ու Ռուսաստանի վրա դրա ազդեցության պատճառով Հայաստանն ավելի շատ միգրանտների վերադարձ էր ակնկալում, ովքեր արդեն երկար տարիներ ապրում և աշխատում են ՌԴ տարածքում, սակայն սեփական տուն չունեն:

«Ճգնաժամի արդյունքում առաջացած գործազրկությունը հաշվի առնելով՝ մենք դեպի Հայաստան եկող նման մարդկանց հոսք էինք սպասում, անգամ Ռուսաստանի համապատասխան միգրացիոն ծառայությունների հետ պայմանագիր էինք կնքել նրանց վերադարձի գործընթացը հեշտացնելու համար, սակայն հայրենիք վերադարձողների թիվը դեռ առանձնապես մեծ չէ»,- ասաց Եգանյանը:

Նա նշեց, որ թեպետ հայ միգրանտներից շատերը ճգնաժամի պատճառով Ռուսաստանում կորցրել են աշխատանքը, նրանք, միևնույն է, չեն շտապում հայրենիք վերադառնալ և փող վաստակելու նոր ուղիներ են փնտրում:

Անկախ փորձագետների գնահատականով, Ռուսաստանում միայն Հայաստանից եկած աշխատանքային միգրանտների թիվն ավելի քան 1 միլիոն աշխատանքային տեղ է կազմում: 

Միգրացիան Հայաստանում սկսվել է 1992թ.-ից, սակայն 2003թ.-ից մինչ օրս միգրացիոն հոսքերի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, 2004թ.-ից հետո նկատվել է նաև վերադարձողների թվի աճ:

Տարբեր գնահատականներով, վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 800 հազարից 1,5 միլիոն հոգի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։