477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի խորհուրդը կենսական կարևորություն ունի Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում. խոսնակ
14:06
25 Հունիսի 2009

Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում կենսական կարևորություն է ունեցել և ունի նաև այսօր, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանին:

«Ես բարձր եմ գնահատում զեկուցողների, Վեհաժողովի զեկուցողների, Մարդու իրավունքների Հանձնակատարի, այս մարմնի բարձրակարգ փորձագետների և Եվրոպայի խորհրդում ու Վեհաժողովում մեր բոլոր բարեկամների իմաստնությունը և նվիրվածությունը Հայաստանին», - հինգշաբթի մեջբերում են Աբրահամյանի խոսքերը ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես ընդգծել է Աբրահամյանը, այս Վեհաժողովում նրա ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը:

Նա արժևորում է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, Վեհաժողովի կարևոր դերը մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետևանքների հաղթահարման գործում: Խոսնակը շնորհակալություն է հայտնել Վեհաժողովին և վերջինիս անդամներին անցնող մեկ տարում Հայաստանում ակտիվ դերակատարման համար:

Խոսնակը հատկապես ընդգծել է Վեհաժողովի նախագահի, և Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների` պարոնայք Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի կարևոր դերը:  «Ձեր քննադատությունը, հաստատակամությունը, բայց նաև` դրսևորած համբերատարությունն ու աջակցությունը, երկխոսության մեջ ներգրավվելու ունակությունը էական էին լուծումներ գտնելու գործում», - նշել է խորհրդարանի խոսնակը:

Միաժամանակ Աբրահամյանը հայտարարել է, որ չարժե պատրանքներ ունենալ, քանի որ  Հայաստանում քաղաքական գործընթացն «իրադարձությունների շարունակական հոսք է, որն առավել հաճախ բնորոշվում է առճակատումներով, սուր մրցակցությամբ և իրենց ոչ փոխզիջումային բնույթով»: 

Խոսնակի կարծիքով, ապացույցներ ստանալու համար կարելի է պարզապես զրուցել Վեհաժողովում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամների և արտախորհրդարանական քաղաքական ուժերի` ներկա գտնվող պատվարժան ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնում են Հայաստանի քաղաքական լայն սպեկտրը և բազմազան քաղաքական կարծիքները:

«Ինձ վստահություն է ներշնչում հենց այն հանգամանքը, որ ներկայանում ենք այստեղ` մեր ողջ բազմակարծությամբ, քաղաքական կարծիքների ու դիրքորոշումների տարակարծություններով: Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է դրա վառ օրինակը: Հենց այս բազմակարծությունների համատեքստում ենք մենք կառուցում և զարգացնում մեր ժողովրդավարությունը և մեր արժեքային համակարգը: Անցյալ տարվա սեպտեմբերից, խորհրդարանի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրվանից բազմիցս կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև արմատական ըննդիմությանը, օգտագործելու խորհրդարանի ամբիոնը քաղաքական տարաձայնությունների արտահայտման և  երկխոսության համար», - հիշեցրել է նա:

Միաժամանակ խոսնակն ընդգծել է, որ որ բանավեճի ենթակա են ոչ թե ժողովրդավարությունը կամ դրա համար պահանջվող ինստիտուցիոնալ համակարգերի անհրաժեշտությունը, ոչ թե քաղաքացիների իրավունքների և ազատությունների շրջանակը, այլ դրանց իրականացման  որակը: Նրա խոսքերով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարներից մեկն է ինքը, կոալիցիոն գործընկերների հետ մեկտեղ, ներկայում քաղաքական պատասխանատվություն է ստանձնել  հասարակության առջև:

«Մենք չենք կոծկում խնդիրները և թերությունները, սակայն ընտրողների կողմից մեզ հատկացված ժամանակահատվածում հավատարիմ ենք լինելու ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքների հիմնավոր պաշտպանությանը և օրենքի գերակայության երաշխավորմանը: Մենք գործում ենք Հայաստանի քաղաքական իրողությունների կոնկրետ համատեքստում և հստակ գիտակցում ենք, որ մեր գործունեությունը անհրաժեշտ է բարելավել: Իշխող կոալիցիայի հիմնական պարտավորությունը դա է, և այդ նպատակին պետք է հետամուտ լինի երկրի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Մեր սկզբունքներից է հանդուրժողականությունն ու համագործակցությունը», - ընդգծել է Աբրահամյանը:

Այս պահի դրությամբ իշխող քաղաքական կոալիցիայի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: