486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
2008թ.-ին Երևանում ավիավթարի ենթարկված «Բելավիա»-ի ինքնաթիռը հակասառցակալման հեղուկի մշակում չէր անցել. գլխավոր տնօրեն
13:26
25 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բելավիա» ավիաընկերության СRJ-100LR ինքնաթիռը 2008թ.-ին Երևանում ավիավթարի ենթարկվեց, քանի որ նա չէր մշակվել հակասառցակալման հեղուկով: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովին:

«Դեպքի պատճառները թաքնված են արտադրողի կողմից պոտենցիալ կամ հնարավոր սառցակալման պայմաններում այդ տիպի ինքնաթիռի պաշտպանութան համակարգի անբավարար մշակման մեջ: Ինչպես ցույց տվեցին բազմաթիվ ուսումնասիրություններն ու փորձաքննությունները, ինքնաթիռը պետք է մշակվեր հակասառցակալման հեղուկով, դա կարող էր օգնել խուսափել ողբերգությունից», - պարզաբանել է Գուսարովը:

Միաժամանակ նա նշել է, որ այդ ժամանակ գործող տեխնիկական փաստաթղթերի (մթնոլորտային ճնշման ջերմության և այլ պարամետրերի վերաբերյալ) համաձայն՝ ինքնաթիռը նման մշակման ենթարկելու անհրաժեշտություն չէր եղել:

«Բելավիա»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ այս տիպի ինքնաթիռներ արտադրող «Բոմբարդյե» կանադական ընկերությունն ու որոշ երկրների ավիացիոն իշխանությունները լրացուցիչ նորմատիվներ են սահմանել, որոնք խստացնում են նմանատիպ ինքնաթիռների հակասառցակալման մշակումը ապահովելու պահանջները, այդ թվում նաև՝ ինքնաթիռի թևի, շարժիչի և ինքնաթիռի այլ բաղկացուցիչների հակասառցակալման համակարգերն ավելի շուտ միանալն ու անջատվելը: Նման միջոցներ են ձեռք առնվել СRJ ինքնաթիռների (ավիավթարի ենթարկված «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ևս պատկանում էր СRJ տեսակին) հետ տեղի ունեցած մի շարք ավիավթարներից հետո:

ԲԵԼՏԱ գործակալության տեղեկատվության համաձայն՝ Գուսարովն ավելացրել է, որ դեպքի հետ կապված քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել, և դա է պատճառը, որ դեպքի վերաբերյալ ավելի լիարժեք տեղեկատվություն չի տարածվում:

Նախորդ տարվա փետրվարի 13-ի գիշերը, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մինսկ չվերթ իրականացնելիս, «Բելավիա» ավիաընկերության СRJ-100LR ինքնաթիռը վերելքի ժամանակ դուրս էր եկել ուղեգծից, շրջվել մեկ թևի վրա, հարվածել գետնին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն, և ինքնաթիռը բաժանվել էր երկու մասի: Վառվող ինքնաթիռից հաջողվել էր դուրս բերել բոլոր 18 ուղևորներին և անձնակազմի երեք անդամներին: Ինքնաթիռում գտնվող մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից միջազգային կանոններին համապատասխան ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված էին նաև Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներ, մանրակրկիտ վերլուծել էր հետաքննության ընթացքում հավաքված ողջ տեղեկատվությունը: Մասնագետների ուշադրություն կենտրոնում էին ավիավթարի պատճառների երկու հիմնական տարբերակները՝ մարդկային գործոնն ու ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: