480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Տարեսկզբից շուրջ 70 մարդ է դիմել Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով. Միգրացիայի գործակալություն
13:11
25 Հունիսի 2009

Տարեսկզբից շուրջ 70 մարդ է դիմել Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով, ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, հիմնականում դիմել են Իրաքի, Թուրքիայի քաղաքացիները, որտեղ նրանց հետապնդում են քաղաքական, կրոնական կամ էթնիկ հատկանիշների համար, ինչպես նաև Աֆղանստանի քաղաքացիները:

«Վերջին գնահատականներով, Հայաստանում ապաստան փնտրող Իրաքի քաղաքացիների թիվն աստիճանաբար նվազում է, ինչը պայմանավորված է նրանց երկրում տիրող հարաբերական հանդարտությամբ», - ասաց Եգանյանը:

Միաժամանակ նա նշեց, որ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը Իրաքի հայկական համայնքը 20 հազար մարդ էր ընդգրկում, իսկ վերջին 4-5 տարվա ընթացքում նրանց գրեթե կեսն արդեն լքել է երկիրը:

«Սակայն, հաշվի առնելով Իրաքում մնացած ազգությամբ հայ քաղաքացիներին, այդ երկրից ապաստան փնտրողների հոսքի աճի հնարավորությունը դեռ պահպանվում է», - ասաց Եգանյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ապաստան տրամադրելու դիմումները քննվում են երեք ամսվա ընթացքում, ընդ որում Հայաստանում ապաստան ստանալուց հետո նրանց տրամադրվում է բնակության իրավունք, ինչպես նաև երաշխիք, որ նրանց չեն վերադարձնի նախկին բնակության երկիր:

Միգրացիայի գործակալության տվյալներով՝ 2008 թ.-ի վերջին շուրջ 1200 օտարերկրա քաղաքացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով: Իրաքում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստան է եկել ազգությամբ հայ 943 իրաքցի, որոնցից 68-ը՝ 2008թ.-ին, և նրանց բոլորին ժամանակավորապես պաշտպանված անձանց կարգավիճակ է տրամադրվել:

2000-2007թթ. ընկած ժամանակահատվածում 1380 մարդ  է դիմել ՀՀ իշխանություններին՝ ապաստան ստանալու խնդրանքով, որոնցից 300-ը՝ միայն 2007թ.-ին:

Նրանցից 1200 քաղաքացուն տրվել է ժամանակավորապես պաշտպանված անձանց կարգավիճակ, մասնավորապես՝ 800-ը Իրաքի քաղաքացիներ են, 400-ը՝ Իսրայելի և Լիբանանի: Միաժամանակ նրանց 25 տոկոսը ազգությամբ հայ չեն: Հիմնական դիմումները ստացվում են Իրանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիներից, ինչպես նաև երեք դիմում՝ Կուբայի քաղաքացիներից:

Հայաստանում ապաստան հայցողների համար գոյություն ունի երկու կարգավիճակ՝ փախստականի կարգավիճակ և ժամանակավոր ապաստանի կարգավիճակ: Փախստականի կարգավիճակը տրամադրվում է անժամկետ, իսկ ժամանակով ապաստանի կարգավիճակը տրամադրվում է մեկ տարի ժամկետով՝ կարգավիճակը երկարացնելու հնարավորությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: