482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնական դեղագործական ընկերությունը ծրագրում է լյարդի բուժման դեղամիջոցի համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում
19:27
24 Հունիսի 2009

«Մինոֆագեն» /Minophagen Pharmaceutical Co./ ճապոնական դեղագործական ընկերության փոխնախագահ Տոշիցուգու Սատոն տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում «Ստրոնգեր նեո Մինոֆագեն» դեղամիջոցի արտադրություն հիմնել, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը չորեշքաբթի ընդունել է դեղամիջոցի ներկայացմանն ու իրացմանն ուղղված բանակցությունների անցկացման նպատակով Հայաստանում գտնվող ճապոնական դեղագործական ընկերության պատվիրակությանը:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը մտադիր է դեղամիջոցի համատեղ արտադրություն կազմակերպել ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում:

«Ստրոնգեր նեո Մինոֆագեն» դեղամիջոցը լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում արդյունավետ է հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքում լյարդի ֆունկցիոնալ խանգարումները կարգավորելու համար:

Տեղեկատվության համաձայն՝ փոխվարչապետը զրույցի ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարության և անձամբ իր համար կարևոր է առաջընթաց ապահովող ամեն մի նորույթ, առավել ևս՝ եթե դա առնչվում է մարդուն, նրա առողջությանը։

Այս առնչությամբ Գևորգյանը նշեց, որ «Մինոֆագեն» դեղագործական ընկերության նախաձեռնությունները Հայաստանում հաջողությամբ իրագործելու համար իրական նախադրյալներ կան։

 

Արմեն Գևորգյանը, կարևորելով ճապոնական կողմի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ճապոնական կողմից կատարված յուրաքանչյուր ներդրում՝ ներկայացրել է, որ Հայաստանին մեծ աջակցություն են ցուցաբերում Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), ինչպես նաև Ճապոնական Զարգացման բանկը։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ակադեմիկոս Ռաֆայել Մելիք¬Օհանջանյանը, ովքեր ներկայացրեցին հայ-ճապոնական գիտական կապերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: