483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից. նախագահ
19:24
24 Հունիսի 2009

Ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք դրանում խորապես շահագրգռված ենք», - ասել է նա իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլու հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանի հետ նրան կապում են բազմադարյա հարաբերությունները:

«Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները և Ռուսաստանի, և Վրաստանի հետ և անում ենք դա բաց, առանց վարանումների, առանց քողարկման և բաց երեսով», - ասել է նա:

Նշելով, որ բոլորն այսօր Ռուսաստանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վկաներն են՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ եթե և Ռուսաստանի, և Վրաստանի հետ հայկական կողմի ունեցած լավ հարաբերությունները կարող են որևէ կերպ նպաստել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, «ապա մենք միայն ուրախ կլինենք»:

«Սակայն մենք երբեք նման խնդիր մեր առջև չենք դրել: Ես կարծում եմ, որ մեր խնդիրը մեր հարաբերությունների խորացումը պետք է լինի: Մենք դա միշտ պետք է հաշվի առնենք, նաև այն, որ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Վրաստան հարաբերությունների մակարդակը զգալիորեն ազդում է տարածաշրջանի անվտանգության հարցի վրա»:

ՀՀ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է «միշտ հաշվի առնել բարեկամների շահերն ու երբեք չանտեսել դրանք»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: